loader
Իշխանություն տվող չենք, կարաք՝ վերցրեք

Իշխանություն տվող չենք, կարաք՝ վերցրեք

ԱԺ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով իշխանափոխության համար փողոցային պայքար սկսող «Հանուն Հայաստան պետության» ճակատին, ասել է. «Իշխանությունից Հանրապետականին կամ որևէ կուսակցության կարելի է հեռացնել միայն ընտրությունների միջոցով: Մենք լավ հիշում ենք ով ինչքան ձայն է հավաքել»:

Շարմազանովն այսքան երկար-բարակ խոսելու փոխարեն կարող էր ընդամենը ասել,որ Հանրապետականին հնարավոր չէ հեռացնել, քանի որ հեռացողը չեն, ու իշխանություն տվողը չեն:

Հանրապետականը երբեք ընտրությունների հույսին չեն մնացել, եթե ժողովուրդը քվեարկեր այնպես, ինչպես ցանկանում է, ապա ՀՀԿ-ն վաղուց մի հատ գեղի «կլուբ» կլիներ:

Բոլորս էլ հիշում ենք, որ ՀՀԿ-ի հիմնական քվեարկողը 10 հազար դրամն է: Դա է նրանք ուժը: Իշխանություն ունենալով, փող են կլպում ժողովրդից, ընտրությունների ժամանակ այդ փողի մեկ տոկոսը ընտրակաշառքների տեսքով վերադարձնում են, որից հետո նույն գործընթացը շարունակվում է:

Եվ այսպես, արդեն 15 տարի շարունակ: Եվ եթե Շարմազանովը հայտարարում է, թե իշխանությունը յուրացրել են և ոչ մեկին չեն տա, պետք է իմանա, որ ամեն ինչ ունի սկիզբ, ունի՝ վերջ: Չաուշեսկուի արևով ենք երդվում:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս