loader
Ջերմ «պամպերսներ»՝ Գոռ Վարդանյանին

Ջերմ «պամպերսներ»՝ Գոռ Վարդանյանին

Երևանի քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջից հեռացրել է վարչապետ դառնալու կապակցությամբ Սերժ Սարգսյանին ուղղված իր շնորհավորանքը։

Ու այս մարդը իրեն ինչ որ կարատեիստի տեղ է դրել: Վստահաբար, Գոռ Վարդանյանը առաջիններից մեկն է շնորհավորել Սերժ Սարգսյանին, նույնսիկ ստուգել է, թե որերորդ շնորհավորողն է եղել:

Բայց բավական էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տար, անմիջապես տակն է լցրել: Խորհուրդ կտանք մի շաբաթ «պամպերսով» գնա գործի: Սերժ Սարգսյանին շատերն են շնորհավորել, ու ով հետո հանել, ջնջել է այդ մաղթանքները, բացի ծաղրից ու արհամարանքից, ուրիշ զգացումներ հասարակության շրջանում չեն կարող ունենալ:

Գոռ Վարդանյանը տվյալ դեպքում տղամարդուն ոչ վայել արարք է թույլ տվել: Այդպես միայն փալասներն են լինում: Զարմանալի է, թե ինչպես է նման «տրյապկին» Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կողքը պահում, երբ այս օրերին Հայաստանում տասնյակ հազարավոր երիտասարդ ու պայծառ կադրեր հայտնվեցին:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս