loader
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն արևածագն ու մայրամուտը պայմանավորում է մեղադրյալ Քոչարյանով

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն արևածագն ու մայրամուտը պայմանավորում է մեղադրյալ Քոչարյանով

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ծավալուն հարցազրույց է տվել քոչարյանական կայքերից մեկին: Ըստ էության ամբողջ հարցազրույցը նվիրված է նրան, որ ոչ մի պարագայում մեղադրյալ Քոչարյանին պատասխանատվության պետք չէ ենթարկել, քիչ է մնացել պարոն քաղաքագետն արևածագն ու մայրամուտն էլ պայմանավորեր մեղադրյալ Քոչարյանով: Եվ եթե մեղադրյալ Քոչարյանը պատասխանատվության ենթարկվի, Հայաստանում կյանքը կանգ է առնելու: Լիքը անհավանական պատճառներ է բերում միայն նրա համար, որ Քոչարյանը պատասխանատվության չենթարկվի: Աբսուրդ:

Իսկ մեղադրյալ Քոչարյանի պատասխանատվության հարցը իրավական տիրույթում է և համապատասխան մասնագետներն էլ պիտի որոշում կայացնեն, ո՜չ Նիկոլ Փաշինյանը, ո՜չ Երվանդ Բոզոյանը և ոչ էլ հասարկությունը որոշողը չեն: Այսպես:

Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ բացառապես մեղադրյալ Քոչարյանով պայմանավորելով քաղաքագետն ասում է, որ Պուտինը վստահություն չունի մեր նոր իշխանություների հանդեպ, նույնիսկ Սիրիա զորք ուղարկելով Փաշինյանը չի կարող վստահություն ձեռք բերել: Եվ քաղաքագետը հայ-ռուսական հարաբերություններում վստահության մի երաշխիք է տեսնում, այն է՝ Փաշինյանը պետք է կարողանա մեր հասարակության մեջ նախկին վերնախավի հանդեպ լարվածությունը թուլացնել: Եթե չգնա այդ ճանապարհով, ոչ մի խնդիր չի կարող լուծել:

Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչ է ուզում քաղաքագետը: Ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններն է բացատրում մեղադրյալ Քոչարյանով, այլ նաև մեր երկրի ներքին կայունությունը և ասում է, որ 1998թ իշխանափոխության ժամանակ ՀՀՇ-ականերին Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը կուլակաթափ (քաղաքագետը չի ասում, թե ՀՀՇ-ից ովքեր էին կուլակները) չեն արել և Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին քաղաքական գնահատական չեն տվել, որովհետև այդ ճանապարհը փակուղի է տանում և հանրության մեջ լարվածություն է առաջացնում և ազդում է երկրի անվտանգության վրա, քաղաքական բախումներն ու հակամարտությունները Վրաստանում և Ադրբեջանում հանգեցրեց նրանց տարածքային կորուստների (ամենայն հավանականությամբ քաղաքագետը նկատի ունի 90-ականների Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացիական պատերազմները), իսկ մեզ համար տարածքային կորուստը կարող է ճակատագրական լինել: 

Սկսենք վերջից: Չասենք թաղաքացիական պատերազմ, մենք էլ քաղաքագետի նման մեղմ բնորոշենք՝ քաղաքական բախում: Քաղաքագետ Բոզոյանը անհաջող համեմատություն է անում, համեմատելով Վրաստանի և Ադրբեջանի հետ, շատ պարզ պատճառով: Մեր հարևանների մոտ բոլորովին ուրիշ իրադրություն էր եղել, քաղաքացիական երկու տարբեր խմբավորումների միջև էր բախումն եղել: Մեզ մոտ քաղաքական բախման նախադրյալներ պարզապես չկան:

Քաղաքական բախում էդ ո՞ր ուժերի միջև է առաջանալու: Մի կողմում հասարակության լիակատար վստահությունը վայելող լեգիտիմ իշխանությունն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, մյուս կողմում Քոչարյանի մի քանի կողմնակիցներ ֆեյք լրատվամիջոցներով և ֆեյք օգտատերերով, որոնք ապակայունացնում և շիկացնում են մթնոլորտը օգտվելով նոր իշխանություների անխուսափելի սայթաքումներից: Ինչին ականատես է լինում հասարակությունը և երբևէ թույլ չի տա քաղաքական բախում:

Եթե նույնիսկ գտնվեն մարդիկ, որ դժգոհ են նոր իշխանություններից, նրանք նույնպես չեն կանգնի ֆեյքերի կողքին: Ներքին անկայունություն, տարածքների կորուստ սրանք արդեն անտեղի շահարկումներ են, որ արդեն քսան տարուց ավել է շահարկում են իրենց իշխանությունը պահպանելու համար: Եվ էդ շահարկումներով էլ իշխանության եկան:

Հետաքրքիր է, պարոն քաղաքագետը կարդացե՞լ է այն մեկնաբանությունները, որոնք գրված են սոցցանցերում սեփական հարցազրույցի տակ: Համոզմունք ունենք, որ կարդալուց հետո քաղաքագետի մտքով անգամ չի կարող անցնել քաղաքական բախման և ներքին անկայունության մասին: Երկրի ներսում ո՜չ քաղաքական բախման, ոչ անկայունության նախադրյալներ պարզապես չկան: Քաղաքագետի վառ երևակայության արդյունքն է: Քոչարյանականները ամենալավ երազում էլ քաղաքական բախում չեն կարող տեսնել: Առանձին մարդիկ կան մեղադրյալի կողքին, որ ունեն իրենց դրդապատճառները:

Իսկ հիմա ՀՀՇ-ի «կուլակների» մասին: Մինչև այսօր հանրությանը հայտնի չէ թե ՀՀՇ-ի կուլակները ովքեր են, որ Քոչարյանն էլ կուլակաթափ չի արել: Եթե մարտի մեկին ՀԱԿ-ի անդամներին և համակիրներին շինծու մեղադրանքներ էին առաջադրում, ապա մեղադրյալ Քոչարյանին ի՞նչն էր խանգարում, որ ՀՀՇ-ից ինչ-որ մեկին թալանի համար քրեական գործ հարուցեր, եթե իսկապես թալանչի էր: Սադոյանի «լափած մազութ»-ի միֆը Ձեզ օրինակ: Ի դեպ, քաղաքագետը պետք է, որ կարդացած լիներ ՀԱԿ-ի առաջարկությունը նոր իշխանություններին. «Կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991 թվականից, և պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները...»։

Իսկ ինչ վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի քաղաքական գնահատականին, ապա Քոչարյանը չէր կարող քաղաքական գնահատական տալ, երբ ինքը նախագահի աթոռն էր զբաղեցնում պալատական հեղաշրջման արդյունքում: Քոչարյանի թիմակիցները՝ դաշնակները և Վազգեն Մանուկյանը հազիվ կարողացան պատերազմի և հաղթանակի տարիները որակել ցրտի ու մթի: Լևոն Տեր-Պետրոսյանն իր թիմով ամուր հիմքերով հայոց պետականություն կերտեց և ղարաբաղյան պատերազմում փառահեղ հաղթանակ արձանագրեց և հաղթական զինադադար կնքեց: Հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի գնահատականը պատմությունն է տալու: Իսկ մեղադրյալ Քոչարյանին առաջադված է ծանրագույն մեղադրանք, ոչ միայն Քոչարյանն այլև մարտի 1-ի 10 զոհերի համար բոլոր պատասխանատուները պիտի պատասխան տան: Արդարության և օրինականության պահանջ է: Ի՞նչ քաղաքական բախման և անկայունության մասին կարող է խոսք լինել:

Իսկ ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություներին, որ Փաշինյանը պետք է կարողանա մեր հասարակության մեջ նախկին վերնախավի հանդեպ լարվածությունը թուլացնել, որ Պուտինը վստահի Նիկոլ Փաշինյանին այնպես, ինչպես նախկիններին, սա նույնիսկ մեկնաբանելն է անիմաստ: Եվ սա ասում է քաղաքագետը: Նախ և առաջ հասարակության մեջ նախկինների հանդեպ լարվածություն չկա, որ Փաշինյանն էլ թուլացնի: Պարզապես քսան տարվա մղձավանջից հետո հասարակական պահանջ կա, որ ով ինչ թալանել է հետ վերադարձի դատարկ գանձարան և մարտի մեկին, որ կրակել են սեփական ժողովրդի վրա օրենքի տառին համապատասխան պատասխանատվության ենթարկվեն ոճրագործները: Տասը անմեղ զոհ, տասնյակներով վիրավորներ: Ոճիրը զազրելի է: Ոճրագործը չի կարող խուսափել պատժից:

Իզուր է քաղաքագետի անհանգստությունը, մեղադրյալը իր պրոֆեսիոնալ փաստաբանների խմբով դեռ ժամանակ ունի դատարանում անմեղությունն ապացուցելու:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս