loader
Գարեգին Բ-ն ժողովրդին կոչ է անում ոչխարի պես հնազանդ լինել

Գարեգին Բ-ն ժողովրդին կոչ է անում ոչխարի պես հնազանդ լինել

 Գարեգին Բ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է. «Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ  խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը։ Յուրաքանչյուր հայորդի հայրենիքի հանդեպ սիրուց մղված ունի իր տեսլականը, որի վերաբերյալ իր մոտեցումներն ու ընկալումները կարող է արտահայտել օրինական միջոցներով՝ ազատորեն իրացնելով իր քաղաքացիական իրավունքները: Սակայն դա երբեք չի ենթադրում սիրո և ողջամտության նահանջ, այլոց իրավունքների ոտնահարում, առավել ևս՝ մարդկանց կյանքի վտանգում»:

Ուրիշ բան չենք ասում, պարզապես իրար կողք դրեք Կաթողիկոսի այս հայտարարությունը և ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունները: Չնչին բացառություններով, գրեթե նույն տեքստն է:

Ոստիկանությունն էլ է հայտարարում, որ հասարակության բողոքի ցույցերն ու ակցիաները չպետք է այլ մարդկանց կյանքը վտանգեն, Գարեգին Բ-ն էլ է ասում: Ոստիկանությունը հայտարարում է, որ ժողովրդի բողոքի շարժումը խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը, Կաթողիկոսն էլ է դա ասում:

Բայց ահա ոստիկանությունը խոսք անգամ չի ասում այն մասին, թե ինչ բռնությունների են ենթարկվում ցուցարարները, ինչպես են ծեծի ենթարկվում լրագրողները, Կաթողիկոսն էլ ծպտուն չի հանում դրա մասին:

Ոստիկանության դեպքում դեռ կարելի է որոշ բաներ հասկանալ, բայց որ Գարեգին Բ-ն է Սերժ Սարգսյանի փաստաբանի դեր ստանձնել ու ժողովրդին կոչ է անում ոչխարի պես հնազանդ լինել, ինչպես Սերժ Սարգսյանն ասել էր Արսինե Խանջյանի հետ զրույցում, դա ցույց է տալիս Եկեղեցու իրական դերը իշխանությունների համար: Դեռ ոչ մի անգամ Գարեգին Բ-ն մի բառով անգամ չի դատապարտել կեղծված ընտրություններից գոնե մեկը:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս