loader
Քծնանքի մեծ վարպետը գտել է Տարոնին

Քծնանքի մեծ վարպետը գտել է Տարոնին

Գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի շուրջ բողոքի ակցիաներին, ասել է. «Դեմ եմ քաղաքապետարանի շրջափակմանը, երբ նսեմ խոսքերով վարկաբեկում են փայլուն քաղաքապետին՝ նրա երեխաների աչքի առաջ: Անձը վիրավորել չի կարելի: Նա Երևանը դարձրեց համայն հայության մայրաքաղաք, գեղեցկացրեց, և կշարունակի գեղեցկացնել»:

Նման կազմակերպություն կա՝ «Բժիշկներ առանց սահմանի»: Մերուժան Տեր-Գուլանյանի դեպքում այդ կազմակերպությունը կկոչվեր «Քծնանք առանց սահմանի»:

Քանի որ Մերուժան Տեր-Գուլանյանի քծնանքի հիմնական օբյեկտը՝ Սերժ Սարգսյանը, այլևս չկա, հիմա էլ նոր օբյեկտ է ճարել. Տարոն Մարգարյանը: Ու քծնելու է, քծնելու է:

Թե բա՝ վարկաբեկում են փայլուն քաղաքապետին՝ նրա երեխաների աչքի առաջ: Կարծես միայն Տարոն Մարգարյանը երեխաներ ունի: Իսկ հարյուր հազարավոր մարդիկ արտագաղթի ճանապարհն են բռնել այս տարիներին, երեխաներին այստեղ մենակ թողնելով, դա հեչ:

Իսկ որ հարյուրավոր քաղբանտարկյալներ ենք ունեցել այս տարիներին, որի արդյունքում նրանց երեխաները չարքաշ կյանք են վարել, դա՝ ոչինչ:

Կամ այդ ինչպե՞ս Տարոն Մարգարյանը Երևանը դարձրեց համայն հայության մայրաքաղաքը, որ ջրի գներով Թոխմախի Մհերին մի քանի հեկտար տարածք է՞ տվել 99 տարով, թե՞ որ համատիրություններն ու համայնքապետարանները ավազակաորջեր է դարձրել, որոնց ներկայացուցիչները դիմակավորված մեքենաներ են ջարդում, մարդկանց են ծեծում:

Ուղղակի նողկալի է, որ այս հրաշալի մթնոլորտում Մերուժան Տեր-Գուլանյանը կարողանում է շողոքորթության և քծնանքի նոր դոզաներ տարածել:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս