loader
Քոչարյանի դեպքում կկուն մի քանի անգամ է կանչելու

Քոչարյանի դեպքում կկուն մի քանի անգամ է կանչելու

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով այն լուրերին, որ Քոչարյանը կարող է Մարտի 1-ի գործով հարցաքննվել, ասել է.  «Մարտի 1-ի գործը առավելապես հետաքննվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո: Սակայն, եթե հասարակության մեջ բաց հարցեր են մնում Մարտի 1-ի գործի կապակցությամբ, ապա այդ հարցերի անհերքելի պատասխանները գտնելու առաջին շահագրգիռ անձը հենց Ռոբերտ Քոչարյանն է»:

Ամբողջ ցավն այն է, որ Քոչարյանի դեպքում հասարակության համար բաց հարցեր են մնում ոչ միայն մարտի 1-ի գործով: Ավելին, մարտի 1-ի հարցերը ամենավերջինը պետք է տրվեն Քոչարյանին:

Մինչ այդ դեռ պետք է սկսել Պողոս Պողոսյանի սպանությունից: Երբ Քոչարյանի թիկնապահ «Կուկուն» օրը ցերեկով, «Առագաստ» սրճարանում, այլ թիկնապահներից հետ միասին սպանեց Քոչարյանի կուրսեցուն՝ միայն բարևելու համար: Մի րոպե անգամ այս սպանության համար ոչ ոք չի նստել, որևէ պատիժ չի կրել: Հասկանալի է, չէ՞, որ կուկուները առանց Քոչարյանի հրահանգի չէին գնա մարդասպանությանը:

Հետո պետք է հարցեր տրվեն բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյանի սպանությունների մասին, որոնք տեղի են ունեցել իր օրոք, հոկտեմբերի 27-ի սպանդի մասին, 2003թ. նախագահական ընտրությունների ողջ ընթացքում ընդդիմության նկատմամբ բռնություններ կիրառելու մասին, 2004թ. ապրիլի 13-ի ջարդերի մասին: Նոր միայն դրանից հետո կարելի է հասնել 2008թ. մարտի 1-ի սպանություններին:

Պատրաստ է՞ Քոչարյանը այս ամենի համար պատասխան տալ: Տեսնենք, տեսնենք:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս