loader
Լևոն Տեր-Պետրոսյանի նոթատետրն անջնջելի տպավորություն է թողել Քոչարյանի վրա 

Լևոն Տեր-Պետրոսյանի նոթատետրն անջնջելի տպավորություն է թողել Քոչարյանի վրա 

Միջակ մտքի տեր մարդիկ սովորաբար
դատապարտում են այն ամենը, ինչը վեր է
նրանց կարողություններից:
Լառոշֆուկո

«Հրապարակ» օրաթերթը շարունակում է ներկայացնել մեղադրյալ Քոչարյանի գրած «Կյանք և ազատություն» գրքից հատվածներ։ Այս անգամ հրապարակել է գրքում ներկայացված Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատմության վերջին՝ երրորդ մասը: Այսպես, մեղադրյալ Քոչարյանին ապշեցրել և անջնջելի տպավորություն է թողել Լևոն Տեր-Պետրոսյանի նոթատետրը, հասկացել է, որ ցանկացած անհաջողություն, ցանկացած ժամանակավոր խնդիր, որի հետ բախվելու են, էլ ավելի կսրի իրավիճակը և կհրահրի նոր հակամարտության, իսկ հինն այդ ընթացքում չի վերանա (նոթատետրում ամեն ինչ գրանցված է Ջ.Ա.), հին վիրավորանքների այդպիսի բեռով համատեղ աշխատանք չի ստացվի:

Պատկերացնու՞մ եք, ինքն է որոշում հետագայում միասին աշխատելու հեռանկարի միասին, որ իրավիճակը կսրվի, նոր հակամարտություն կլինի, այդ դեպքում պարկեշտությունն ու պետության շահը պահանջում էին, որ ինքը հեռանար: Իսկ կյանքն ապացուցեց, որ Ղարաբաղի հիմնախնդրի լուծումն իր ուժերից վեր է և իր հեռանալն էր ճիշտը:

Գիտեք ինչն է անհասկանալի և տարօրինակ, որ մեղադրյալ Քոչարյանն իր ինտելեկտով համարձակվել է համեմատվել համաշխարհային հռչակ ունեցող գիտնականի ու պետական գործչի հետ և, ինչպես ինքն է ասում, նույնիսկ հակամարտել, երբ աշխարհի մեծերը հաշվի էին նստում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Լավ, ենթադրենք Լևոն Տեր-Պետրոսյանը չէր կարողանում Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ լուծում գտնել, բա մեղադրյալ Քոչարյանը չէր մտածո՞ւմ, որ ինքը ոնց պիտի գտնի, բայց չէ, սիրտը նախագահի աթոռ էր ուզում, Ղարաբաղից որ գալիս էր Երևան երևի թե միայն ինքը գիտեր, որ նախագահի աթոռն է զբաղեցնելու: Քսան տարի անց երբ գրքում հանդիպում ես երկրի նախագահին դիմելաձևը և դու-ով խոսելու երկխոսությունների նկարագրին ու իր ինքնավստահությանը, որ միայն ինքն է պատրաստ պատասխանատվություն վերցնելու կարմիր թելի պես անցնում է միակ տղամարդու ֆենոմենը:

Ի դեպ, քսան տարի անց Քոչարյանի գրավոր խոսքը չի տարբերվում իր այն բանավոր խոսքից, որով ներկայանում էր հանրությանն իր ղեկավարման տասը տարիներին: Արդեն նախագահի աթոռին հասնելու ամենակարճ ճանապարհը գտնելով մեղադրյալ Քոչարյանն ասել է. «Ոչ: Կամ ինձ կազատի հրամանով, կամ ինքը կհեռանա»: Վազգեն Սարգսյանը գրեթե նույնն ասաց: «Թող ինձ էլ ազատի աշխատանքից, և այդ ժամանակ մեր ձեռքերը լրիվ ազատ կլինեն. կպայքարենք արդեն ոչ մեր պաշտոններում»: Այնուհետև պալատական հեղաշրջման ողջ մեղքը թողնելով Լևոն Տեր-Պետրոսյանի նոթատետրի վրա նկատել է. «Եթե չլիներ չարաբաստիկ նոթատետրը, հնարավոր է՝ իրավիճակը միանգամայն այլ կերպ զարգանար» անկեղծացել է մեղադրյալ Քոչարյանը:

Փաստորեն ըստ մեղադրյալ Քոչարյանի 1998 թ պալատական հեղաշրջում է արել Լևոն Տեր-Պետրոսյանի նոթատետրը: Համաձայնեք, որքան էլ զարմանալի է, բայց ճշմարտությունից հեռու չէ: Նոթատետրի գրառումներից է վախեցել: Վախը շատ վատ բան է, նույնիսկ մարդուն կարող է արկածախնդրության մղել: Նման մտավոր կարողություններով ձգտել նախագահի աթոռին այլ բառով չես բնութագրի, քան արկածախնդրությունն է: Այստեղից էլ սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչությունն ու մինչև այսօր շարունակվում է:

Համապետական ընտրությունների ժամանակ նույնիսկ եթե ՀԱԿ-ը չի մասնակցում իրենք իրենց մրցակիցներին թողած Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ են պայքարում: Լևոն Տեր-Պետրոսյանի ինտելեկտը նրանց համար միշտ վտանգ է ներկայացրել: Անցնենք առաջ:

Արդեն եռյակը՝ Քոչարյանը, Վազգեն և Սերժ Սարգսյանները որոշել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռանում է, և Քոչարյանն ասում է. «Մեզ պետք էր մարդ, որ կկարողանար հաղթել ընտրություններում: Ընդ որում, ղարաբաղյան վեճի առումով պիտի կիսի մեր դիրքորոշումը... Բայց հայտնի հանրային գործիչների մեծամասնությունն այն ժամանակ Տեր-Պետրոսյանի կողմից էին»: Ինքներդ էլ տեսնում եք, որ Քոչարյանն ինքը խոստովանում է, որ հանրային գործիչների մեծամասնությունը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են եղել, կարող ենք արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը հասարակական պահանջի արդյունքում տեղի չի ունեցել և տեղի է ունեցել դասական պալատական հեղաշջում: Չնայած նրան, որ Քոչարյանը ուժ ու եռանդ չի խնայել ներկայացնելու, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը այլընտրանք չի ունեցել և քաղաքական օրինաչափություն է եղել , բայց ստացվել է ճիշտ և ճիշտ հակառակը՝ տեղի է ունեցել դասական պալատական հեղաշրջում:

Կարծում ենք ընթերցողի համար պարզ դարձավ, թե ինչ առանցքային դերակատարություն է ունեցել մեղադրյալ Քոչարյանը 1998 թ պալատական հեղաշրջման մեջ և ինչ մեծ ցանկություն է ունեցել նախագահի աթոռը զբաղեցնլու: Ուշագրավն այն է, որ քսան տարի անց ղարաբաղյան հակամարտության մասին համարձակվում է գրել, երբ ինքն է Ղարաբաղի հակամարտության լուծումը փակուղի տարել: Մեր նախորդ հոդվածում ներկայացրել ենք մեղադրյալ Քոչարյանի պարտվողական արտաքին քաղաքականությունը Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում: Մեղադրյալ Քոչարյանն ասում է, որ իրենց պետք էր մարդ, որ կարողանար հաղթել ընտրություններում: Ժպիտ է, չէ՞ առաջացնում: Թե Քոչարյանը ոնց է հաղթել ընտրություններում հասարակությանը հայտնի է: Մեկնաբանության կարիք չկա:

Փաստորեն Լևոն Տեր-Պետրոսյանին դրել էին երկընտրանքի առջև՝ գնալ քաղաքացիական պատերազմի՞, թե՞ հեռանալ իշխանությունից: Նախագահն ընտրել է հրաժարականի տարբերակը: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյան ճշմարիտ մտավորականը, պետական ու քաղաքական գործիչը հրաժարականով ապացուցեց, որ պետության ու ժողովրդի շահը բարձր է անձնականից: Իհարկե, պատմաբաներն իրենց խոսքը կասեն, բայց ոչ երբեք էդիկմինասյանները: Եթե մեղադրյալ Քոչարյանի ղեկավարման տարիներն այդքան կործանարար չլինեին երկրի համար կարելի էր գիրը կարդալուց անընդհատ ժպտալ:

Մի բան հաստատ է, գրքի այն հատվածները, որոնք մամուլում հրապարակվել են նպատակին չեն ծառայել, ապացույցներ չունեն: Իրականությունն այլ բան է ասում:

Ջավահիր Այվազյան

Հ.Գ. Ի դեր, այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի Ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում ենք մեր հիմնադիր Նախագահին։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս