loader
Լրագրողները նախարարներին «փչացրել» էին

Լրագրողները նախարարներին «փչացրել» էին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով կառավարության նիստերի դռնփակ անցկացնելու որոշմանը, ասել է. «Նախարարները կաշկանդվում են ազատ բանավիճել կառավարության նախագծերի շուրջ: Դուք էլ կկաշկանդվեք, եթե ձեր վրա տեսախցիկ ուղղվի»:

Տարօրինակ է, մինչև հիմա՝ այսինքն 28 տարվա ընթացքում, ոչ մի նախարար դեռ չի նեղսրստել, որ տեսախցիկից նեղվում է: Ավելին, կառավարության անդամները հանրային պաշտոններ են զբաղեցնում, այսինքն, միշտ հրապարակային ուշադրության ներքո են, և եթե վատ են զգում այդ ուշադրությունից, թող թողնեն իրենց պաշտոնները, գնան, փողոց մաքրեն, տաքսի քշեն, բիզնեսով զբաղվեն, և տեսախցիկների ուշադրությունից հեռու կմնան:

Այսինքն, մինչև հիմա նախարարները կաշկանդված էին, կառավարության նիստերին սուտ էին խոսում, կամ չէին ասում այն, ինչ պետք է ասել:

Դավիթ Հարությունյանը, իհարկե, ունիկալ դեմք է: Ցանկացած հարցի պատասխան ունի: Իզուր չէ, որ վունդերկինդ է եղել պուճուր ժամանակ: Վստահ ենք, եթե նրան ասեն, որ Հայաստանում համակենտրոնացման ճամբարներ են պետք կառուցել, կամ բոլոր շիկահերներին պետք է ձերբակալել, ինքը դա հիմնավորող 1000 պատճառ կբերի, Վենետիկի ու Ֆրանկոֆոնիայի ինչ որ փաստաթղթերից մեջբերումներ կանի:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս