loader
Մարդասիրությունը սելեկտիվ չի լինում

Մարդասիրությունը սելեկտիվ չի լինում

Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանն ու երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսյան եռատոնին ընդառաջ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մեղադրյալ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով. «Հարգելի՛ պարոն Դավթյան, ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրը։ Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում և Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հարգարժան հյուրերի, Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության եւ բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը... »: Այնուհետև շարունակել են իրենց միտքը և մեղադրյալ Քոչարյանի ազատ արձակելը համարել են, որ միասնականության ազդակ է դառնալու ամբողջ աշխարհի համար:

Անշուշտ, մարդասիրական քայլ է: Դատախազն էլ տեղեկացրել էր, որ այդ հարցը դատախազության տիրույթում չէ: Անհասկանալի է, եթե գործը դատարանում է Արցախի նախագահներն ինչու՞ էին դիմում դատախազին: Չնայած դա այդքան էլ կարևոր չէ: Կարևորը գիտե՞ք ինչն է, որ նախագահները պատճառաբանում են, որ Ստեփանակերտում և Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության եւ բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը: Չենք առարկում: Եթե տոնակատարությանը հյուր են դառնում մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, Շուշիի ազատագրմանը, ապա ամենամեծ ավանդ ներդրողը Շուշիի ազատագրմանը և պետության ու բանակի ստեղծման ակունքներում եղել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը և իրենց համար պատվաբեր պիտի լիներ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին նույնիսկ շատ կարճ ժամանակով կանգնելը, բակոներին նման առիթ հաճախ չի լինում: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավեր չի ստանում և խոսում են աշխարհի համար միասնականության ազդակ լինելուց: Սա մարդկային երևակայությունից և բարոյականությունից դուրս է:

Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե Քոչարյանին ազատ արձակելն աշխարհի համար միասնականության ազդակ կլինի անկեղծ ասած, ժպիտ է առաջացնում: Կարծես աշխարհը բանուգործը թողած Քոչարյանի ազատ արձակելուն էր սպասում և շունչը պահած հետևում էր Ստեփանակերտի շքերթին, թե Քոչարյանն ինչպես է մասնակցելու:

Եվ վերջապես, Քոչարյանին առաջադրված է ծանրագույն մեղադրանք և հարցը իրավական տիրույթում է, մեղադրյալը հնարավորություն ունի դատարանում ապացուցելու իր անմեղությունը:

Հետաքրքիր է, Արցախի ներկա և նախկին նախագահներն իրենց հայրենակից բարերար Լևոն Հայրապետյանին ազատ արձակելու համար ու՞ մ էին դիմում: Շարքային արցախցիները սիրով և եախտագիտությամբ են հիշում բարերար Լևոն Հայրապետյանին:

Արցախի նախագահները ճիշտ կանեն հանրությանը չհիշեցնեն Քոչարյանի մասին, իսկ հիշողություները Քոչարյանի օգտին հաստատ չեն լինի: Սույն պարոնների մարդասիրությունը սելեկտիվ կլինի, եթե նույն կերպ չեն վարվել բարեգործ Լևոն Հայրապետյանի պարագայում:

Մարդասիրությունը սելեկտիվ չի լինում:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս