loader
Մերժվածները չեն կարող լինել արտախորհրդարանական ընդդիմություն

Մերժվածները չեն կարող լինել արտախորհրդարանական ընդդիմություն

Հասարակական-քաղաքական շրջանակներում դեռ քննարկվում է դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահեթ ընտրությունները: Քսան տարվա ընդմիջումից հետո ունեցանք ազատ, արդար ընտրություններ, որն արտահայտում է ընտրողի կամքը: Ունեցանք ժողովրդավարական կանոններին համապատասխան խորհրդարան, լեգիտիմ իշխանություն, ինչը փաստում են նաև միջազգային դիտորդները: Ընտրողը հանգիստ խղճով մտնում էր ընտրատեղամաս՝ համոզմունք ունենալով, որ ինքն է իշխանություն ձևավորողը, ոչ թե թաղի խուժանը:

Այս ընտրությունների շատ կարևոր առանձնահատկություներրից է նաև, որ խորհրդարանում չեն լինի արյունոտ մարտի մեկով իշխանության տիրացած ՀՀԿ-ն և իրենց կոալիցիոն գործընկերներ՝ ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը: Իսկ եթե ԲՀԿ-ն էլ ԱԺ-ում չլիներ կունենայինք կլասիկ խորհրդարան: Բայց դե ունենք այն, ինչ ունենք:

Մեկ տարի առաջ նման ընտրությունների մասին խոսելը երազանքի ոլորտից կլիներ: Իհարկե, ընտրարշավում չեղավ ծրագրային պայքար և պայքարը կառուցվեց ՀՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի փոխադարձ վիրավորանքների վրա: Մենք այդ մասին արդեն ասել ենք մեր նախորդ հոդվածում: Իսկ հիմա քննարկման առարկա է, թե որ ուժն է լինելու խորհրդարանական ընդդիմություն: Քարոզարշավի ողջ ընթացքում կարծես թե չէր նկատվում, որ ԲՀԿ-ն կամ ԼՀ-ը հավակնում են խորհրդարանական ընդդիմության դերին: Ընտրարշավում այդ դերին էր հավակնում հանրության կողմից մերժված ուժը՝ ՀՀԿ-ն, որը բարեբախտաբար չհատեց անցողիկ շեմը:

ԼՀ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արդեն հայտարարել է, որ իրենք են լինելու խորհրդարանական ընդդիմություն: Իսկ հիմա ՀՀԿ կարկառունները հայտարարում են, որ լինելու են արտախորհրդարանական ընդդիմություն: Անշուշտ, արտախորհրդարանական ընդդիմադիր բևեռ ձևավորվելու է, բայց ոչ երբեք ՀՀԿ-ի շուրջը: Սույն մերժվածները այնքան վարկաբեկված են, որ երբևէ չեն կարողանալու իրենց շուրջը քաղաքական ուժեր կոնսոլիդացնել: Մերժվածներին հիմա մի բան կարող է օգնել, վերցնեն դադար և կուսակցության ինտելեկտուալներն իրենց շուրջը հավաքեն մարդկանց, ովքեր վարկաբեկված չեն: Թե չէ դրանք այս պահին իրենց էդ կազմով, առանց հանրության վստահության ընդդիմադիր էլ չեն կարող լինել, որ դարձյալ իշխանության վերադառնան:

Առաջիկայում ԸՕ է փոխվելու և ռեյտինգային ընտրակարգ չի լինելու, ենթադրվում է, որ ազատ, արդար ընտրությունների պայմաններում, իրենք նույնիսկ իրենց 4,7 տոկոսն էլ չեն ունենալու: Հասարակությունը փայլուն հիշողություն ունի: Իսկ ԱԺ մեծամասնություն՝ «Իմ քայլը» դաշինքը իշխանության եկավ բացառապես ժողովրդի քվեով և պատասխանատու է ժողովրդին, իսկ մերժվածները երբևէ ժողովրդի առջև պատասխանատվություն չեն ունեցել:

Նոր իշխանություններրը շատ վատ ժառանգություն են ստացել՝ քայքայված տնտեսություն, Ղարաբաղի չլուծված հակամարտություն, ինչը իրենք իրենց ղեկավարման քսան տարիներին փակուղի էին մտցրել, մերժվածները քարոզարշավում շահարկման առարկա էին դարձել: Ղարաբաղի հակամարտության լուծում առաջարկելու փոխարեն դեզինֆորմացիա էին տարածում: Խիստ վտանգավոր է: Արձանագրենք, դեկտեմբերի 9-ը նորագույն պատմության լավագույն էջերից մեկը եղավ, որ քսանամյա պայքարի հաղթանակն ազդարարեց:

Դեկտեմբերի 9-ը Լևոն Տեր-Պետրոսյանը կասեր՝ վերջ դրեց ավազակապետական համակարգին: Կոռումպացված համակարգը դեռ պայքարելու է իշխնության վերդառնալու համար, դա է փաստում ՀՀԿ խոսնակի այն հայտարարությունը, որ այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը, որովհետև յոթ ամսվա ընթացքում Փաշինյանը ամեն ինչ ձախողել է։  Մարդ ինչքան պիտի ամբարտավան լինի, որ քսան տարի բոլոր բնագավառներում ձախողում գրանցելուց , միայն յուրայինների բարեկեցությունն ապահովելուց հետո հայտարարի, թե Փաշինյանը յոթ ամսում ամեն ինչ ձախողել է: Եթե հասարակությունը Ձեզ մերժել է, Դուք ոչ մեկին մերժելու իրավունքը չեք վաստակել:

Իսկ նոր իշխանություններին մաղթենք ուժ ու եռանդ, որ կարողանան դիմակայել թե՝ ներքին, թե՝ արտաքին մարտահրավերներին: Իսկ ներքին մարտահրավերները պակաս վտանգավոր չեն:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս