loader
Մերժվածները զզվում են հեղափոխություն բառից

Մերժվածները զզվում են հեղափոխություն բառից

Շաբաթը լի էր անհեթեթ իրադարձություններով, որոնք ավելի առարկայական են դարձնում մերժվածների ռևանշի ձգտումը: Ամենասկզբից մերժվածների լրատվամիջոցները խեղաթյուրեցին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խոսքը: Աննա Հակոբյանի «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցից կոնտեքստից դուրս հատված էին վերցրել և ներկայացրել այնպես, որ վարկաբեկեն վարչապետի տիկնոջը: Իբրև թե վարչապետի տիկինն ասել է, որ մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել: Եվ մերժվածների կարկառուն ներկայացուցիչ Մարգարիտ Եսայանը սրտաճմլիկ գրառում էր արել իր ֆեյսբուքի էջում, և ապրիլյան զոհերից ներողություն է խնդրել, որ ինքը չի կարող ներել էդ խոսքերը: Իհարկե, Աննա Հակոբյանն անմիջապես պարզաբանել էր. «Կանայք հանուն խաղաղության» արշավի կոչն է պահպանել խաղաղությունը և խնայել երիտասարդ զինվորների կյանքերը: Բայց ես նաև ասել եմ, որ եթե պատերազմ սկսվի, ոչ միայն Արցախի ՊԲ-ում ծառայող իմ որդին կլինի մարտական գործողությունների առաջնագծում, այլև ինքս եմ պատրաստ զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը: Իսկ դա նշանակում է, պատրաստ լինել նաև ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»: Ցանկալին ուզում էին իրականության ներկայացնել: Չստացվեց:

Աննա Հակոբյանի զավակը ծառայում է առաջնագծում, իսկ հետաքրքիր է որտե՞ղ է ծառայությունն անցկացրել Մարգարիտ Եսայանի զավակը, երբ ինքը պատգավավոր էր և իր զավակը երբևէ եղե՞լ է առաջնագծում: Փոքր երկիր է, և բոլորը բոլորի մասին գիտեն:

Իսկ Նիկոլ Փաշինյանի ԵԽԽՎ-ում ելույթի մասին էլ տիկին Մարգարիտն ասել է, որ Փաշինյանն այնքան է հեղափոխություն բառը գործածել, որ եվրոպացիներն անգամ հասցրել են զզվել: Տիկին Մարգարիտին թվում է, եթե ինքը և իր թիմը, որ զզվում են հեղափոխություն բառից, եվրոպացինենրն էլ են զզվում: Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ դահլիճում զզվանք արտահայտող դեմք չէր երևում: Թե որտեղից է կռահել եվրոպացիների զզվանքը, անհասկանալի է: Եվրոպացիները պատճառ չունեն հեղափոխություն բառից զզվելու:

Իսկ ինչ վերաբերվում է բողոքի ակցիաներին, ապա ակնհայտ է, որ նախկինները ռևանշի հասնելու համար ոչնչի դեմ չեն կանգնում և հրապարակ են նետում իրենց պահուստային ֆոնդերին: Ինչքան բողոքավորները շատ լինեն, այնքան շուտ կվարկաբեկեն իշխանություներին, և իրենց թվում է թե իշխանությունների վարկանիշի անկումն իրենց ռևանշ կապահովի: Իզուր:

Լայն քննարկման առարկա դարձրին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ խորհրդարանի ամբիոնից տրանսգենդերի ելույթը: ԱԺ շենքի դիմաց ցույցի էին դուրս եկել որոշ քաղաքացիներ և հոգևորականներ: Քննարկման ենթակա չէ, թե ելույթն ում է դուր եկել կամ ում դուր չի եկել: Նույնիսկ մարդիկ եղան, որ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը սրբապղծություն համարեցին և ուզում էին խնկարկել ԱԺ-ն և «սրբապղծության» հետքերը վերացնել: Ինչ էլ մի սրբավայր են գտել:

Տրանսգենդերը ՀՀ քաղաքացի, եթե ՀՀ քաղաքացի է ենթադրվում է, որ մասնակցել է ԱԺ-ի ձևավորմանը և գնացել էր ԱԺ ներկայացնում էր իրենց խնդիրները, իրենց իրավունքներն էր պաշտպանում, քարոզչություն չէր անում: Եվ ոչ մի տրանսգենդեր մինչև հիմա ոչ մեկի տուն չի մտել և 5000 կամ 10000 դրամ չի առաջարկել իրենց համայնքին միանալու համար, մանկապղծությամբ չի զբաղվել, թալանով չի զբաղվել, մարդ չի սպանել, նման դեպքեր հայտնի չեն: Այդ մարդկանց անձնական կյանքն է և իրավունք չունենք միջամտելու: Մեր կյանքում շատ ավելի պիղծ բաներ են եղել, բայց չգիտես ինչու բողոքավորները այն ժամանակ լռում էին:

Բողոքի ակցի էին կազմակերպել նաև«Սպայկա» ընկերության աշխատակիցներն իրենց տնօրենի կալանքի դեմ (ընկերությունը մեղադրվում է ավելի քան 7 միլիարդ դրամի չափով հարկեր թաքցնելու մեջ): Ինչ է ստացվում, եթե իշխանություններն ուզում են օրինականություն հաստատեն գտնվում են մարդիկ, որ դուրս են գալիս և բողոքի ակցիաներ են կազմակերպում և վայնասուն բարձրացնում, թե իրենց գործազրկություն է սպասվում: Նույնիսկ գտնվում են մարդիկ, որ իրենք իրենց ներկայացնում են հեղափոխականներ, բայց, որ իրենց տերերը պիտի հարկ վճարեն, իրենք հեղափոխությունից հիասթափված են: Իհարկե, սրանք իրականության հետ աղերս չունեն: Նրանք, ովքեր հեղափոխության կողմնակիցն են եղել, հիմա էլ չեն դժգոհում: Իսկ հեղափոխությունից հիասթափվածներն ամենասկզբից էլ հեղափոխության կողմնակիցը չեն եղել և ղեկավարվում են մեկ կենտրոնից: Պարզապես հեղափոխությունն են վարկաբեկում: Աքսիոմատիկ է: Իսկ մերժվածների միակ հույսը բողոքավորների քանակն ավելացնելն է և դիմում են տարատեսակ ստորություների իրենց ռևանշն ապահովելու համար: Իսկ իշխանությունները պիտի չնայեն թե ով ինչից է բողոքում, պարզապես պիտի կատարեն հեղափոխության պահանջները: Միայն այս պարագայում հաջողությունը երաշխավորված կլինի:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս