loader
Մերժվածների ակումբն ու դաշնակները

Մերժվածների ակումբն ու դաշնակները

Հակահեղափոխականներն ակտիվանում են: Դաշնակները ժողով են արել: Վազգեն Մանուկյանն էլ մերժվածների ակումբ է ստեղծել: ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն Ժողովի հայտարարության 4-րդ կետն ասում է. «Դաշնակցությունը ստանձնում է ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք և իշխանություն ձևավորելու հանձնառություն՝ ի խնդիր ինքնիշխան, սոցիալական, իրավական և ժողովրդավարական լիակատար պետության կայացման»: Տեղեկացնում է ՀՅԴ պաշտոնական կայքը (30.04.2019թ): Իսկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ քաղաքական ակումբ է ստեղծել նախկին երկու իշխանություններին համակրող քաղաքական գործիչներից:

Հիմա ամեն ինչ հերթով: Սկսենք վերջից: Որոշ վերլուծաբանների կարծիքով քաղաքական այս բևեռն այսօրվա քաղաքական դասավորությունը կարող է գլխիվայր շուռ տալ: Ինչը քիչ հավանական ենք համարում: Շատ պարզ պատճառով: Եթե հանրությունը Սերժին մերժում էր, ապա Սերժ Սարգսյանի իշխանությունը եղել է Քոչարյանի իշխանության տրամաբանական շարունակությունը և երկուսի իշխանություննեերն էլ հանրության կողմից անվերադարձ են մերժված: Եթե նրանց հույսը նոր իշխանությունների վարկանիշի անկումն է, ապա իրենք դժվար թե հաջողություն ունենան: Ամենաբարձր վարկանիշ ունեցող կառավարությունն էլ ղեկավարման տարիներին վարկանիշի անկում կարող է ունենալ, ինչը բնական է: Իսկ մեր դեպքում առավելևս. երկիրը քարուքանդ է եղած և մեկ տարում տնտեսական հրաշք չի կարող տեղի ունենալ: Փոքր երկիր ենք քաղաքական գործիչների անցած ճանապարհն էլ հանրությանը հայտնի է, Վազգեն Մանուկյանն իր հանրային կոչվող ամուլ կառույցով ուզում է իր ստեղծած միավորի անունը դնի հակաիշխանական բևեռ, ակումբ կամ գուցե մեկ այլ բան, միևնույն է դրանից իշխանության հիմքերը չեն սասանելու, եթե իշխանության ներսում չունենան համակիրներ: Այս մասին մի փոքր ավելի ուշ:

Իսկ հիմա տեսնենք, թե դաշնակներն ինչպես են իրականացնելու ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք և իշխանություն ձևավորելու հանձնառությունը: Դաշնակների նման բան բարձրաձայնելը երազանքի ոլորտից է: Իհարկե, երազելը վատ բան չէ: Առանց երազանքի ապրելն էլ մի բան չէ: Վերջին ԱԺ ընտրություններին դաշնակները նույնիսկ անցողիկ շեմը չկարողացան հաղթահարել և ի՞նչ տրամաբանությամբ են հայտարարում, թե իշխանություն են ձևավորելու: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում դաշնակները հաջողություն են գրանցել բացառապես Քոչարյանի «բարի» կամքի շնորհիվ, երբ Քոչարյանը զբաղեցրեց նախագահի աթոռը և դաշնակցական լիդերները հայտնվեցին ազատության մեջ` իրավիճակի փոփոխման պատճառով, առանց արդարացման դատավճիռների և դարձան Քոչարյանի քաղաքական հենարանը: Իսկ եթե մի փոքր էլ մեզ նեղություն տանք և վեր հիշենք Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիները, ապա դաշնակների մասին դրական բան չի լինի ասելու: Եվ վերջապես իրենք քսան տարի մաս են կազմել հանրության կողմից մերժված իշխանություններին: Իրենք պիտի հասկանան, որ հանրությունն իրենց նույնպես մերժել է:

Իսկ եթե իրենց հույսը Վազգեն Մանուկյանի ստեղծած նոր հակաիշխանական ակումբն է, ապա դա նույնպես անհեռանկար է: Վազգեն Մանուկյանի ակումբը նույնիսկ կարելի համարել մերժվածների ակումբ, և, եթե մի պահ հեռանանք իրականությունից և մտածենք, որ համաշխարհային ազգի առաջնորդի ակումբը հաջողել է, ապա նրա հավակնություները թույլ չեն տա, որ քաղաքական առանցքը լինեն դաշնակները: Այնպես որ, ինչ-որ բան բարձրաձայնելուց առաջ դաշնակները պիտի մտածեին, թե ինչքանով է իրատեսական իրենց ցանկությունները: Ցանկությունը մի բան է, իրականությունը մեկ այլ բան:

Եթե մերժվածները չեն ունենալու հաջողություն, դա դեռ չի նշանակում, որ հակահեղափոխության վտանգը չեզոքաչված է: Ամենևին ո՛չ: Հակահեղափոխականներն իշխանության ներսում են: Եթե դատաիրավական ոլորտում փոփոխություններ չիրականացնեն և նախկին իշխանությունների հիմնասյուները մնան իշխանության վերին օղակներում, ապա հակահեղափոխության վտանգը միշտ էլ լինելու է: Թե՛ դաշնակները, թե՛ վազգենմանուկյաններն առանց իշխանության ներսում գտնվող հակահեղափոխականների աջակցության հեղափոխության հիմքերը սասանել չեն կարող ինչ բևեռ էլ ձևավորեն, ինչ ակումբ էլ ստեղծեն: Իսկ Նիկոլ Փաշինյանն իշխանության ներսում գտնվող հակահեղափոխականներից պիտի շատ զգույշ լինի:

Իրավական ոլորտի կադրային փոփոխություններն խիստ անհրաժեշտ են: 

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս