loader
Մինչև հիմա լրագրողները չէին խանգարում սուլթանին

Մինչև հիմա լրագրողները չէին խանգարում սուլթանին

Ապրիլի 9-ից հետո կառավարության նիստերը կլինեն դռնփակ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք լրագրողներն էին խանգարում, որ կառավարությունն ավելի անկեղծ ու անկաշկանդ մթնոլորտում անցկացներ իր նիստերը, և արդյոք սա չի՞ համարվում հակադեմոկրատական քայլ՝ փակելով դռները լրագրողների առջև, ասել է.

«Ժողովրդավարության հետ կապված՝ կարծում եմ, որ Դուք հեռու եք այն մտքից, որ այնպիսի երկրներ, ինչպիսին որ Գերմանիան է, Միացյալ Թագավորությունը և այլն, ժողովրդավարության լուրջ պակաս չունեն։ Ես Ձեզ կառաջարկեմ, որ հարցը տալուց առաջ, այնուամենայնիվ փորձեք այդ երկրների կառավարության նիստերի հեռարձակումը գտնել։ Իրականում նման բան չկա: Եթե Դուք Ձեր ընտանիքում Ձեր տիկնոջ հետ վիճեք, դա մի բան է, իսկ եթե ներկա գտնվի երրորդ անձը, անմիջապես ձեր վեճը կստանա երրորդ երանգ»:

Սկսենք նրանից, որ ըստ Դավիթ Հարությունյանի տրամաբանության, կառավարության անդամները, իշխանություններն՝ ընդհանուր առմամբ, մի հատ ընտանիք են: Իրենք իրենց արդեն այդպես են համարում, և այլևս ոչ ոք իրավունք չունի քիթը խոթել այդ ընտանիքի գործերի մեջ: Ինչ կխոսեն, ինչ կորոշեն, միայն իրենք գիտեն:

Ուղղակի մի փոքր, բայց շատ մեծ տարբերություն կա ընտանիքի ու կառավարության միջև. ընտանիքը իր ապրուստը իր աշխատանքով է վաստակում, իսկ կառավարությունը՝ հարկատուներիս փողերով է գործում: Հետևաբար, կառավարությունը պետք է հաշվետու լինի մեզ:

Բայց դա՝ օրենքի ու բարոյականության սահմաններում: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը որոշել է Բաղրամյան 26-ում մնալ, որպես վարչապետ, ինչո՞ւ այդ լրագրողները պետք է իրենց ողորմելի գոյությամբ խանգարեն իր սուլթանական հանգիստը:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս