loader
Նախկին ոստիկանապետը կուրացել է

Նախկին ոստիկանապետը կուրացել է

Այս մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Երևանում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության գործողություններին, ասել է. «Ես որևիցէ բռնություն չեմ տեսել մինչև այս պահը»:

Այստեղից կարելի է մի բան ենթադրել. որ Ալիկ Սարգսյանն ընդհանրապես ոչինչ չի տեսել: Կամ՝ նա առավոտից իրիկուն տանը նստած ակորդեոն է նվագում:

Նախկին ոստիկանապետը ինտերնետ չի մտնում, հեռուստացույց չի միացում, թերթեր չի կարդում, հարևաներ չունի, համարյա՝ Ռոբինզոն Կրուզոն է, աշխարհից կտրված:

Չգիտի անգամ, որ միջազգային բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են ոստիկանության բռնությունները, Սերժ Թանկյանը շան լափ է թափել Սերժ Սարգսյանի գլխին: Բայց պատգամավոր է, փող է ստանում, երևի՝ հաց էլ է ուտում: Ամեն ինչ, բացի՝ տեսնելուց:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս