loader
Նիկոլ ջան, այս տղային չմոռանաս

Նիկոլ ջան, այս տղային չմոռանաս

«Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ եթե դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն առանձին մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա որևէ մեկը հաղթելու շանս չունի։

Այս տղայի բախտն առայժմ չի բերում: Ինչ կանխատեսում է, ճիշտ հակառակն է ստացվում: Ինչ ասում է, հետո սխալ է դուրս գալիս:

Ասաց, որ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած համաժողովրդական շարժումը անիմաստ է, պարզվեց՝ անիմաստ չէ: Ասաց՝ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը խորհրդարանում ծուխարձակելով խեղդում են պատգամավորներին, պարզվեց՝ անվնաս ծուխ է, ասաց՝ որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարը պետք է բացառապես քաղաքակիրթ, խորհրդարանի միջոցով տարվի, պարզվեց, որ փողոցի միջոցով էլ է հնարավոր:

Հիմա էլ ասում է, թե առանձին-առանձին «Ելքի» անդամ կուսակցությունները հաջորդ խորհրդարանական ընտրություններում հաղթելու շանս չունեն: Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը առանձին ձեռնարկեց թավշյա հեղափոխությունը, ու ոնց որ թե՝ «Լուսավոր Հայաստանից» այդ շարժմանը մարդ չտեսանք, առավել ևս՝ Գորգիսյանին, որը միայն քննադատում էր Փաշինյանին:

Ու հիմա, հանկարծ պարզվում է, որ առանց «Լուսավոր Հայաստանի» «ՔՊ»-ն շանս չունի: Մենք հասկանում ենք Գևորգ Գորգիսյանի ծանր վիճակն ու իր խոսքերի իմաստը. թարգմանաբար նա ասել է. Նիկոլ Փաշինյան ջան, հաջորդ խորհրդարանական ընտրություններում մեզ մի մոռացի, էլի, խնդրում եմ, առանց ձեզ մենք անհաջողության կմատնվենք: Բայց մարդը որոշել է այնպես ներկայացնել, թե իրենց կուսակցությունը շարունակում է ինչ-որ բան իրենից ներկայացնել:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս