loader
Ընթերցողն  է  որոշելու, թե հավկուրն ո՞վ  է

Ընթերցողն  է  որոշելու, թե հավկուրն ո՞վ  է

ԱԺ արտահերթ ընտրություններից հետո  հատկապես մերժվածներին սպասարկող լրատվամիջոցները և առանձին անհատներ քննարկման առարկա են դարձրել արտաքին քաղաքական հարաբերությունները և Ղարաբաղի խնդիրը: Ղարաբաղի հարցում մերժվածները նոր ձևավորվող իշխանությանը կարծես թե խնայում են և ավելի մեղմ են արտահայտվում:

Նախկինում ասում էին՝ Ղարաբաղը ծախում է, իսկ հիմա ասում են՝ հողերը հանձնում է: Ոնց էլ արտահայտվեն երկու դեպքում էլ զառանցանք է, ոչ մեկի մտքով չի անցնի Ղարաբաղը ծախել և ոչ էլ հողերը հանձնել: Անհեթեթություն: Պարզապես պետք է խնդրի խաղաղ կարգավորում:

Սահմանին անմեղ զոհեր, իսկ Հայաստանի տնտեսությունն էլ շրջափակման պայմաններում դուրս է մնացել տարածաշրջանային տարբեր ինտեգրացիոն գործընթացներից:

Նախկին դաշնակ, նախկին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դիվանագիտական հո´ւ-հո´ւ դը´մփ է համարել, երբ երկրի ղեկավարը Բոլթոնի հետ հանդիպումից հետո հասարակությանն է փոխանցել նրա հորդոր-առաջադրանքը և նկատել է. «Դիվանագիտական հո´ւ-հո´ւ դը´մփ է, երբ Բոլթոնի հետ հանդիպումից հետո հասարակությանը վախվորած փոխանցում ես նրա հորդոր-առաջադրանքը` Իրանի հետ սահմանը դե-ֆակտո փակելու և ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Արցախի հիմնախնդրի հարցում «կառուցողական» լինելու մասին, ինչին հետևում է եռակողմ` Թուրքիա-Ադրբեջան-Իրան համաձայնագրի ստորագրումը, որի առանցքային կետերից մեկը հիշյալ պետությունների ինքնուրույնության ու տարածքային ամբողջականության ճանաչելն ու հարգելն է: Նման փաստաթղթի ստորագրմանը, ի դեպ, տարիներ շարունակ ձգտում էին Թուրքիան և Ադրբեջանը» Առավոտ 18.12. 2018թ.:

Փոքրիկ սպրավոչկա նախկին դաշնակին՝ էդ որ Քոչարյանը 1999 թ նոյեմբերի 13-ին Ստամբուլում ստորագրեց այն խարտիան, որին 1996 թ. Լիսաբոնում վետո էր դրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Իսկ այդ խարտիան ստորագրելով Քոչարյանն ըստ էության համաձայնվել էր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ԼՂ հակամարտությունը՝ որպես Ադրբեջանի ներքին գործ։ Ընդ որում, Քոչարյանն այդ փաստաթուղթը ստորագրել էր առանց վերապահումների:

Փոքր-ինչ անհասկանալի է, որ էն ժամանակ Քոչարյանի հենարան դաշնակներից և ոչ մեկը, այդ թվում նաև ընկեր Ռուբենը ծպտուն չհանեցին, որ մեր երկրի ղեկավարը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և  ԼՂ հակամարտությունը՝ որպես Ադրբեջանի ներքին գործ: Իսկ այս պարագայում, մեր երկրրի ղեկավարը ոչ մի թղթի տակ չի ստորագրել, ընդամենը ասել է Ղարաբաղի խնդրի մասին ՝ կառուցողական մոտեցում, Ռուբեն Հակոբյանը ենթադրել է,որ երեք երկրների ղեկավարները դրանից հետո են ստորոգրել համաձայնագիր, որտեղ կետ կա Ադրբեջանի տարածքային ամբողջության մասին: Վառ երևակայություն է, չէ՞:

Անցնենք առաջ: Իսկապես իրավիճակ է փոխվել և ոչ մեկը չի վախենում անզգույշ քաշքշելուց, երևի թե դա է պատճառը, որ նույնիսկ չհիմնավորված բաներ են հայտարարում: Իսկ եթե Թուրքիա-Ադրբեջան-Իրան համաձայնագիր են ստորագրում, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջության մասին կետ կա, դա նույնպես քսան տարվա անհեռատես արտաքին քաղաքականության արդյունքն է, ութ ամիսում արտաքին քաղաքական վեկտորը չի փոխվել:

Այնուհետև, նախկին դաշնակը հավկուրություն և ջայլամին բնորոշ դիրքորոշում ընդունել է համարել, որ երկրի ղեկավարը չի ուզում տեսնել արտաքին աշխարհից Հայաստանի բացահայտ մեկուսացումը, ինչը արտաքին քաղաքականության իսպառ բացակայությունն է: Դիմենք ժամանակակից բառապաշարին ՝ տեղ հասանք: Դաշնակ Ռուբենը ( էն ժամանակ դեռ նախկին չէր) չէր լսում, չէր տեսնում և արտաքին քաղաքականության իսպառ բացակայություն չէր համարում, Հայաստանի մեկուսացման մասին չէր մտածում, երբ իր կուսակիցները հայտարարում էին, որ հարևաններից երեքի հետ ճակատ ունենք, երբ Վարդան Օսկանյանը հայտարարում էր, որ հարյուր տարի էլ կզարգանանք շրջափակման պայմաններււմ, Ռուբեն Հակոբյանը դարձյալ չէր տեսնում, չէր ասում, որ շջափակված հարյուր տարի մնալը նշանակում է՝ մեկուսացում և արտաքին քաղաքականության իսպառ բացակայություն:

Եվ վերջապես Հայաստանն ութ ամիս չէ որ մեկուսացված է: Հայաստանի մեկուսացումը շարունակվում է քսան տարվա անհեռատես արտաքին քաղաքակնության պատճառով, երբ 1998թ պալատական հեղաշրջման պատճառով իշխանության եկավ «հաղթողական» Քոչարյանը դաշնակներով:

Հետաքրքիր է, ո՞նց են ճեղքելու շրջափակումն առանց Արցախի հարցի խաղաղ կարգավորման: Անհասկանալի է: Իսկ, որ երկրի ղեկավարը Արցախի հարցում կառուցողական մոտեցման մասին է ասում, այ, դա արդեն Հայաստանին մեկուսացնում է, հավկուրություն է, ջայլամին բնորոշ դիրքորոշում ընդունել է և անհեռատես արտաքին քաղաքականության ադյունք է: Նկատենք, որ այս պարագայում նույնպես Ռուբեն Հակոբյանը պակաս երևակայություն չի ունեցել:

Ինչքան էլ նախկին դաշնակը վառ երևակայություն ունենա, մեզ համար շատ կարևոր է ընթերցողի կարծիքը և ընթերցողն էլ կորոշի, թե հավկուրն ո՞վ է:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս