loader
Ո՞ր դեպքում իշխանությունները «Իսկանդեր» կկիրառեին

Ո՞ր դեպքում իշխանությունները «Իսկանդեր» կկիրառեին

Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ մարտի 1-2-ի իրադարձությունների հիմքը դրվել էր նախընտրական քարոզչության ժամանակ. «Դա դաժան մրցակցություն էր, աններելի մրցակցություն էր՝ երկու կողմից միմյանց նկատմամբ այնպիսի բառապաշարով ու մեղադրանքներով, որը հանրության մոտ չէր կարող չառաջացնել այնպիսի իրավիճակ, որը կբերեր մարտի 1-2-ի իրադարձություններին»:

Զարմանալի տրամաբանություն է հանրապետական պատգամավորի մոտ: Այսինքն, եթե ընդդիմությունը իշխանությանը քննադատում է, մեղադրանքներ է ներկայացնում, կամ նույնիսկ՝ հայհոյում է, դա բավական է, որպեսզի իշխանությունները տանկերով, զորքերով, սպեցնազով հարձակվեն ընդդիմության վրա, խաղաղ ցուցարարների վրա կրակեն, մարդկանց սպանեն:

Հետաքրքիր է, եթե ընդդիմությունը թեկուզ մի հատ պարսատիկ ունենար, իշխանությունները երևի «Իսկանդեր» համակարգեր կկիրառեին:

ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրապետական ու դեմոկրատ թեկնածուները իրար հասցեի ինչ ասես, որ չեն ասում, վիրավորում էլ են, բայց 200 տարվա ընթացքում ոչ մեկի մտքով չի անցել զորքով ճնշել ընդդիմությանը:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս