loader
Ովքե՞ր են իսկական մարմնավաճառները

Ովքե՞ր են իսկական մարմնավաճառները

Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ՀԺ-ի այն հարցին, թե արդյո՞ք Գյումրիում կանայք մասսայական մարմնավաճառությամբ են զբաղվում, ասել է. «Գյումրեցի էդպիսի կանայք էդտեղ էլ են թասիբով, մնացածի մասին մտածեն: Գյումրեցիք, որ էդպիսին էլ լինեն, որ տեսան, սրտները կպայթի»:

Մեր մեջ ասած, Վարդան Ղուկասյանի խոսքերի մեջ ճշմարտություն կա: Մարմնավաճառները շատ ավելի թասիբով են, քան՝ քաղաքական մարմնավաճառները. նրանք, որոնք պատրաստ են ամեն պահ իրենց սկզբունքները, թասիբը, արժանապատվությունը, բարոյականությունը մի քանի զրոներով վաճառել իշխանություններին:

Ավելին, կին մարմնավաճառները չեն թաքցնում, որ մարմնավաճառ են, և մեծ հաշվով, իրենց գործունեությամբ ընտանիք են պահում, ուրիշի հացին վայիս չեն լինում, իսկ քաղաքական մարմնավաճառները, որոնք այսօր վխտում են խորհրդարանում, Հանրային խորհրդում, կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում իրենց համարում են ազնվության կերպարներ, հայրենասերներ, ժողովրդի մասին մտածողներ: Իսկական մարմնավաճառները հենց սրանք են, որ տարին մի անգամ կոալիցիա են կազմում Սերժ Սարգսյանի հետ:

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը մի ժամանակ հավատավոր հանրապետական էր, իսկ հիմա՝ երդվյալ ծառուկյանական: Ուղղակի, հիշեցինք:

Սեմ Քեռյան

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս