loader
Ու դաշնակները դեռ նեղանում են, որ իրենց հարճ են անվանում

Ու դաշնակները դեռ նեղանում են, որ իրենց հարճ են անվանում

Իշխող կոալիցիայի անդամ, ՀՅ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն չէ, թե Հայաստանում այդպես էլ մշակույթ չի ձևավորվում և նախկին նախագահները չեն մասնակցում նորընտիր նախագահի երդմնակալությանը, քանի որ, օրինակ, կասկածի տակ են դնում ընտրությունների լեգիտիմությունը:

«Իրականությունն այն է, որ անկախ ընտրությունների որակից ձևավորվել է խորհրդարանը, խորհրդարան անցած բոլոր ուժերն ընդունել են արդյունքները, միջազգային հանրությունը հիմնականում դրական է գնահատել ընտրությունները, կրկնում եմ՝ թերություններն անխուսափելի են, կան և եղել են, բայց նաև միջազգային հանրությունը սա առաջընթաց քայլ է որակել, չեմ կարծում, որ սա է»։

Օրերս կարծիք էինք հայտնել, որ Դաշնակցությունը դարձել է Սերժ Սարգսյանի արդեն ոչ թե հաճախորդը, այլ՝ հարճը: Դուք պիտի տեսնեիք, այդ ինչ մի վրա էին տվել մեր վրա ՀՅԴ-ի մանր-մունր ինչ որ ներկայացուցիչներ: Իբր վիրավորել ենք իրենց, իբր արժանապատվությանը կպել ենք: Մեզ թուրք էին անվանում. սրանք, երիտթուրքերի հաճախորդները, հանուն մի երկու մանդատի հայ ժողովրդին կործանման հասցրածները մեզ թուրք են անվանում:

Այսինքն, որ Սերժ Սարգսյանի համապատասխան տեղը... չասենք էլի, ինչ եք անում, դա հեչ, բայց որ այդ մասին բարձրաձայնում ենք, դա՝ մեջ:

Հիմա հերթական դաշնակ գործիչը, հայտարարում է, որ վերջին խորհրդարանական ընտրությունները մի քայլ առաջ են եղել: Հիմա ո՞վ պետք է վիրավորվի. հասարակությունը, որին ծաղրել են, որին փողով փորձել են կաշառել, որի կարծիքն ընդհանրապես հաշվի չեն առել, որ համատարած կեղծիքի ու շանտաժի մթնոլորտում է ընտրություն կոչվող միջոցառումը անցկացվել, ու սույն դաշնակ պատգամավորը մանդատը գրկած, մի հատ էլ ինքն է ծաղրում հայ ժողովրդին, իբր մարդիկ ապուշ են, Աղվան Վարդանյանի խոսքերին կհավատան:

Սա չե՞ք դուք: Վստահեցնում ենք, կարող եք չկասկածել, որ քյար ունենալու դեպքում ահա այս նույն ձևով, նույն ոճով, ՀՅԴ-ն Էրդողանի դռան դեմն էլ կհերթապահի, կոալիցիա կկազմի, պետք լինի, Ղարսի պայմանագիրն էլ կչեղարկի:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս