loader
Ու դեռ բարոյական խրատներ են տալիս

Ու դեռ բարոյական խրատներ են տալիս

ԱԺ ՀՀԿ՝ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կուսակցությունից և խմբակցությունից դուրս եկողներին, ասել է. «Եթե ուշադրություն դարձնեք, այն մարդիկ են գնում, ովքեր այդ կուսակցության հետ գաղափարական առումով առանձնապես կապ էլ չեն ունեցել: Բոլոր կուսակցություններում էլ այդպես է եղել, եղել են մարդիկ, որոնք ինչ-որ կերպ աջակցել են կուսակցությանը, նպաստել են կուսակցության գործունեությանը, բայց կուսակցության կանոնադրությունը նույնիսկ երբևիցե չեն կարդացել, այս մարդկանցից ի՞նչ եք սպասում, ո՞ւմ դեմ պայքարեն, կամ ո՞ւմ համար»,-ասաց նա:

Հարց է առաջանում. իսկ եթե ՀՀԿ-ից դուրս եկողները գաղափարական առումով առանձնապես որևէ կապ էլ չեն ունեցել այդ կուսակցության հետ, ապա ինչո՞ւ են նրանց կուսակցության շարքերն ընդունել:

Ցանկացած կուսակցություն ընդունելիս անպայման հարցնում են. ծանո՞թ է արդյոք կուսակցության ծրագրին, գաղափարախոսությանը, կանոնադրությանը, ընդունո՞ւմ է նրա հռչակած արժեքները, ի՞նչ գիտի կուսակցության պատմության, հիմնադիրների մասին:

Ալիկ Սարգսյանի խոսքերով, բազմաթիվ մարդկանց կուսակցություն ընդունելիս, այդ հարցերը չեն տվել, ընդհանրապես բան չեն ասել. պարզապես դաստա-դաստա ընդունել են: Կամ՝ պարզապես ստիպել են, որ հանրապետական դառնան: Այդպիսի դեպքերը հազարներով են:

Ու այդքանից հետո հայտնի ակորդեոնիստ-պատգամավորը հանկարծ ներղսրտում է, թե հեռացողները կապ չունեին ՀՀԿ-ի հետ: Ոնց ձեր կուսակցությունն է եղել, այնպիսին էլ՝ ձեր անդամները:

Ու ի դեպ, բնավ չենք կասկածում, որ Ալիկ Սարգսյանն էլ չի կարդացել ՀՀԿ-ի կանոնադրությունը: Շատ-շատ, Նժդեհի անունը ճիշտ արտասանի:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս