loader
Պարզվում է, որ նոր Սահմանադրությունը այնքան էլ Սահմանադրություն չէ

Պարզվում է, որ նոր Սահմանադրությունը այնքան էլ Սահմանադրություն չէ

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը անհամաձայնություն է հայտնել փաստաբան Վահե Գրիգորյանի հետ, ըստ որի` Ազգային ժողովը չունի Հանրապետության 4-րդ նախագահին ընտրելու լիազորություն, քանի որ այդ լիազորությունը նախատեսված է միայն գործող Սահմանադրության 125 հոդվածում, որը դեռ ուժի մեջ չէ: Այն ուժի մեջ կմտնի Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման օրը: Այսինքն` չորրորդ նախագահը նույնպես պետք է ընտրվի ուղիղ քվեարկության միջոցով` գործող Սահմանադրության համաձայն։

«Կան մեկնաբանման տարբեր եղանակներ ու ձևեր, որոնք հնարավորություն են տալիս Սահմանադրությունը ճիշտ կերպով մեկնաբանելու համար», ասել է Վարդան Պողոսյանը: 

Ինչպես ասում են, տեղ հասանք: Պարզվում է, որ այս նոր՝ իբր Սահմանադրությունը կարելի է մեկնաբանել այնպես, ինչպես սրտներս կցանկանա: Վարդան Պողոսյանը դա է ասել:

Վահե Գրիգորյանը, հստակ, օրենքի տառին համապատասխան, ներկայացրել է 4-րդ նախագահի հետ կապված խնդիրները նոր Սահմանադրության հետ: Բան չի հնարել: Իսկ ահա այդ Սահմանադրության հեղինակներից մեկը՝ Վարդան Պողոսյանը, գտնում է, որ Սահմանադրության տեքստը չի կարելի մի տեսանկյունից դիտարկել: Ինքը մոգոնել է այդ տեքստը, ինքն էլ համարում է, որ այդ տեքստը այնքան էլ պարզ չէ:

Դե հիմա պատկերացրեք, թե ինչ գորշ Սահմանադրություն ենք ունենալու, եթե «պլենդուզից» ցածր մակարդակի անձինք, որոնք իրենց սահմանադրագետի տեղ են դրել, այդ սահմանադրության տեքստի հեղինակներն են: Մարդիկ, որոնց որքան էլ բացատրես, չեն հասկանա, որ Սահմանադրության նորմերը, կետերը, հոդվածները նրա համար են, որ կատարվեն, ոչ թե՝ մեկնաբանվեն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս