loader
Պուտինը, Սաակաշվիլին ու կարագի թանկացումը

Պուտինը, Սաակաշվիլին ու կարագի թանկացումը

 Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանում լայն սպառման ապրանքների թանկացմանը, ասել է. «Կարագի թանկացումը պայմանավորված չէ Հայաստանի ներքին քաղաքականությամբ»:

Երևի, Ամերիկա չենք հայտնաբերի, եթե ասենք, որ Խոսրով Հարությունյանը Հայաստանի նորանկախ պատմության ամենաանհաջող վարչապետն է եղել: Հայաստանի համար ամենածանր ժամանակաշրջանը հենց նրա վարչապետության օրոք է եղել: Պատճառը պարզ է. այն ժամանակ էլ երկրի ծանր իրավիճակը նա պայմանավորում էր ոչ թե իր ապաշնորհ գործունեությամբ, այլ՝ ինչ որ գերբնական գործոններով, դրսով, Ադրբեջանով: Մի քիչ էլ մնար վարչապետի աթոռին, Հայաստանն ու Արցախը կվերանային: Հիմա էլ է նույն վիճակը: Ապրանքները թանկանում են, բայց՝ մեղավորը իշխանությունները չեն, նրանց վարած ապաշնորհ, տգետ քաղաքականությունը չէ, այլ, երևի Պուտինը, կամ՝ Իսլամական Պետությունը, որ շատ փորփրենք, նույնիսկ Սաակաշվիլին:

Իսկ երկիրը վարի է գնում, ու երևի դա էլ պայմանավորված չէ ներքին քաղաքականությամբ: Եթե մի պետության մեջ Խոսրով Հարությունյանի պես մարդը պատգամավոր լինի, մեր վիճակն էլ սա պետք է լինի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս