loader
Ռուստամյանը վստահում է «չաթլախին» (տեսանյութ)

Ռուստամյանը վստահում է «չաթլախին» (տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով խորհրդարանում Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի անդամ նշանակելու հարցին, ասել է. «Որպես ՍԴ անդամ Գագիկ Հարությունյանի փոխարինումը Հրայր Թովմասյանով կարևոր և անհրաժեշտ քայլ է, որովհետև Թովմասյանն էլ եղել է նաև այս գործի մեջ ամենագլխավորներից մեկը: Աշխատելով այս թիմի հետ` լիովին վստահում ենք նրանց իրավաբանական գիտելիքներին»:

Որ դաշնակները հանուն իրենց պաշտոնների պատրաստ են, ունակ են ամեն ինչի, դա գիտենք: Որ ոչ մի բանով չեն տարբերվում Գեղամյանից ու Արթուր Բաղդասարյանից, դա էլ գիտենք:

Արմեն Ռուստամյանը հերթական անգամ ապացուցեց այդ աքսիոմատիկ ճշմարտությունը: Սա այն նույն Ռուստամյանն է, որը 2014 թվականի փետրվարին նույն Հրայր Թովմասյանին չաթլախ անվանեց: Մեջբերենք այս հանրահայտ խոսքը.

«Նախարարը երևի այդ բաները լավ չի հասկանում կամ էլ սկսել է հասկանալ, որ վատ բան է արել ու սկսել է բացատրել, որ սխալ են անում: Եթե այդ տրամաբանությանբ ենք շարժվում, մենք էլ այդ բառերին տիրապետում ենք ու կարող ենք ասել, որ Հ. Թովմասյանը ղալաթ է անում՝ չաթլախ», - ասել էր Ռուստամյանը:

Փաստորեն, Արմեն Ռուստամյանը մի «չաթլախի» է վստահում, այն էլ՝ ՍԴ անդամի պաշտոնում: Չնայած, եթե սրանք ժամանակին երիտթուրքերին են վստահել, հիմա մեկով ավել, մեկով՝ պակաս, ի՞նչ է եղել: Պաշտոնին մուննաթ:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս