loader
Շառից-փորձանքից հեռու, մտնում ենք 37 թիվ

Շառից-փորձանքից հեռու, մտնում ենք 37 թիվ

«Նոյյան տապան» գրախանութը, թեպետ ձեռք բերված պայմանավորվածությանը, թույլ չի տվել, որ իր մոտ տեղի ունենա Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը։ Գրախանութի տնօրեն Լուիզա Բերբերյանն այս առթիվ պարզաբանել է. «Սկզբում կարծում էի, թե գրքում հուշագրություններ են: Պարզվում է՝ այն քաղաքական ուղղվածություն ունեցող գիրք է, իսկ մեր գրատունը մշտապես հեռու է եղել քաղաքական անցուդարձից»։

Ապշեցուցիչ պարզաբանում է: Նորմալ երկրներում Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսը հնչեղ գովազդ կլիներ ցանկացած գրախանութի համար, գրքի վաճառը շահույթ կբերեր, իսկ մեր մոտ, պարզվում է, բոլորովին այլ մտածելակերպ ունեն:

Ավելի լավ է, վնաս կրեն, քան թե՝ գրքի շնորհանդեսը թույլատրեն: Միանգամից ասենք, որ այս դիրքորոշման պատճառով «Նոյան Տապան» գրախանութը հարյուրավոր հաճախորդներ կորցրեց, որոնք զայրացած են նման վախկոտ արարքից:

Հայաստանի գրախանութներում, կարող եք չկասկածել, հարյուրավոր քաղաքական ուղղվածություն ունեցող գրքեր են վաճառվում. Լենին, Մարքս, Քիսինջեր, Բժեզինսկի, Տեր-Պետրոսյան, Պրիմակով... ոչ մեկի մտքով անգամ չի անցել դրանք արգելել, կամ արգելել դրանց շնորհանդեսը: Ահա այսպես, մանրից մտնում ենք 37-ի դարաշրջան:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս