loader
Շարմազանովին  մնում  է  միայն  երազել

Շարմազանովին  մնում  է  միայն  երազել

Բազմամարդ հանրահավաքը հոգեխանգարմունքի է հասցրել հակահեղափոխականներին: Խուճապը այնքան մեծ է, որ կորցրել են իրականության զգացողությունը և բաներ են ասում ու իրենց թվում է, թե դրանք բացի իրենց թիմից որևէ բանական մարդ հավատալու է, կամ մինչև վերջ լսելու է: Իհարկե, իրենց էլ պետք է հասկանալ. 20 տարի երկրում կատարվել են տարատեսակ հանցագործություններ՝ քրեական, տնտեսական, հանցագործներից և ոչ մեկը չի պատժվել: Հաստատվել է ժողովրդի իշխանություն և երկրի ղեկավարը հաշվի է նստում հանրության հետ, որոշումներ կայացնում հետագա քայլերի համար: Իհարկե, նման գործելաոճը անհասկանալի կլինի հակահեղափոխականներին: Նրանց համար երբևէ հասարակությունը գործոն չի եղել:

Հանրահավաքի ժամանակ մատչելի հայոց լեզվով վարչապետ Փաշինյանը ասաց, որ կառավարությունը ձևավորվել է հրապարակում և սրանից հետո էլ կառավարությունը հաշվետու է, և ենթարկվում է ժողովրդին, Հայաստանի տնտեսական և քաղաքական կյանքի կարևորագույն որոշումները պիտի իրականացնի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և միակ իշխանությունը ժողովուրդն է: Այնուհետև, ստանալով ժողովրդի աջակցույթունը, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ որևէ մեկը չի խուսափելու մարտի 1-ին 10 մարդու սպանելու  և պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից, և նստելու են բոլոր մարդասպանները, ինչը խանդավառությամբ ընտունվեց Հրապարակի քաղաքացիների կողմից: Ինչպես տեսնում ենք, վարչապետ Փաշինյանի խոսքում ոչ մեկի հասցեին սպառնալիք չկա, առավելևս սպառնալիքի տարափ, բացի մարդասպաններին պատասխանատվության ենթարկելուց:  Իսկ ահա ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ, պատմաբան  Էդուարդ Շարմազանովը, Նիկոլ Փաշինյանին համեմատելով համաշխարհային հեղափոխությունների առաջնորդների հետ, մասնավորապես, համեմատելով Լյուդովիկոս 14-ի, ֆրանսիացի յակոբինյանների, բոլշևիկ տրոցիկստների հետ, ասում է, որ Փաշինյանի խոսքը բռնապետերի մտքերի խառնուրդ  էր, ոչ թե հաշվետվություն-ելույթ՝ արվածի և չարվածի մասին, այլ սպառնալիքների տարափ: Իսկ եթե Շարմազանովին թվում է, թե մարդասպաններին պատասխանատվության ենթարկելը սպառնալիքների տարափ է, դա արդեն իր խնդիրն է:

Մեկ էլ Շարմազանովին թվացել է, թե հարթակում կանգնած Փաշինյանը ոչ թե ՀՀ վարչապետն է, այլ 100 օր առաջ միտինգներ կազմակերպող ընդդիմադիր ամբոխավարը: Պատմաբան Շարմազանովը ասում է, որ Փաշինյանը ամեն երկրորդ խոսքին վկայակոչում է բազմության  աջակցությունը: Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու՞ է աղմկում Շարմազանովը: Ակնհայտորեն ժողովրդավար Շարմազանովին դուր չի եկել, որ  Փաշինյանը վկայակոչում է բազմության աջակցությունը: Ո՞նց դուր կգա, եթե իրենք նույնիսկ լավ երազներում չեն տեսել հանրության աջակցություն: Այն, որ շարմազանովները սարսափահար էին հրապարակի բազմությունից, ակնհայտ էր: Պատճառն էլ է պարզ՝ Փաշինյանի ղեկավարման ողջ ընթացքում իրենց ֆեյք կայքերով և ֆեյք օգտատերերով հակաքարոզչությունը լումայի արժեք չի ունեցել: Իրենց հույսը հիմնականում այն էր, որ նոր իշխանությունները փող չունեն և հիմնական ռեսուրսը ժողովուրդն է, որ հեղափոխական էյֆորիան  անցնելու է, կարող է իրենք ռևանշի հնարավորություն ունենան, բայց հանրությունը ապացուցեց, որ կանգնած է նոր իշխանությունների կողքին, այն էլ շատ ամուր է կանգնած:

Հակահեղափոխականների կողմից ցանկացած ռևանշի դրսևորում դատապարտված է անհաջողության: Ինչը չի կարող չզայրացնել շարմազանովներին, մյուս կողմից էլ մարտի մեկ է բացահայտվում, որ իրենք չեն բացահայտել ամբողջ 10 տարի և մեղադրյալի աթոռին է մարտի 1-ի 10 զոհերի արյան գնով իրենց իշխանության բերած Քոչարյանը, մեղադրյալների ցուցակն էլ աճելու միտում ունի:  

Եվ եթե վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ մարդասպանները պիտի պատասխանատվության ենթարկվեն, ինքներդ էլ հասկանում եք, որ մարդասպանին պատասխանատվության ենթարկելը սպառնալիքի տարր չի պարունակում, բայց, թե  Շարմազանովը ինչու՞ է համարում սպառնալիք, կարելի է ենթադրել:

Հաջորդ մեղադրանքը վարչապետին, որ  ընդդիմադիր ամբոխավար է, ոչ թե վարչապետ: Հասկանալն անհնար է: ԱԺ փոխնախագահը հանրահավաքի ազատ քաղաքացիներին ամբոխ է համարում: Իհարկե, ժողովրդավար Շարմազանովի համար ով իրենց մերժել է՝ ամբոխ է, բնականաբար,  հանրահավաք հրավիրողն էլ՝ ամբոխավար: Ամենայն հավանականությամբ, վարչապետ Փաշինյանը, Քոչարյանը կասեր՝ վիզկապով չէր կանգնել հարթակին, այդ պատճառով էլ Շարմազանովը չի պատկերացրել, որ վարչապետ Փաշինյանն է: Ինչևէ:

Հրապարակում էր Հայաստանի ազատ քաղաքացին, իսկ վարչապետ  Փաշինյանը հանրահավաք էր հրավիրել և բնական ու անկեղծ խոսում էր արածի և անելիքի  մասին:

Հանրահավաքը պարզապես մտերմիկ երկխոսություն էր սեփական ժողովրդի հետ, ինչը մեկընդմիշտ վերջ դրեց հակահեղափոխականների ռևանշին:

Հրապարակում հավաքված էին Հայաստանի ազատ քաղաքացիները, Շարմազանովը կերազեր, որ էդ ամբոխի գոնե մեկ հարյուրերորդական մասը իրենց հրավերով հանրահավաքի մասնակցեր: Նման բան չի եղել և չի լինելու: Շարմազանովին մնում է միայն երազել:

Հայտնի բան է՝ երազելը վտանգավոր չէ:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս