loader
Սերժ Սարգսյանը նեղն է ընկել

Սերժ Սարգսյանը նեղն է ընկել

Այսօր Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակվելու առթիվ շնորհավորել են Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի ու Արևելյան Եվրոպայի թեմերի առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Տեր Գրիգոր-Պետրոս կաթողիկոս-պատրիարքը, ՀԲԸՄ-ի նախագահը:

Պատկառելի ցուցակ է, խոսք չկա: Եթե ճիշտ ենք հիշում, մինչև հիմա Սերժ Սարգսյանին շնորհավորել էին Պուտինը, ինչը բնական է, մեկ էլ, ոնց որ թե՝ Նազարբաևը:

Խեղճ վարչապետի աչքը ջուր դարձավ՝ սպասելով այլ շնորհավորանքների: Տեսնելով, որ  միջազգային հանրությունն առանձնապես բանի տեղ չի դնում նրան, սկսել է հնարավոր բոլոր տեղերում խնդրել, որ մի շնորավորական հեռագիր ուղարկեն՝ խոստանալով, որ հեռագրի ծախսերը կփակի:

Ու այսքանից հետո հազիվ մի 3-4 շնորհավորանք է կպցրել: Բա մեղք չի՞: Օգնել է պետք: Պետք է նրան շնորհավորեն Իրանի գորգագործների միության նախագահի տեղակալը, Շիրակի թեմի առաջնորդի ընկերը, Էլցանցի Կոտայքի մարզի «մոնտյորները», Շվեյցարիայի պանրի գործարանի պահակը:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս