loader
Սերժ Սարգսյանի ու Իսլամական պետության համագործակցությունը

Սերժ Սարգսյանի ու Իսլամական պետության համագործակցությունը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Է. Շարմազանովը հայտարարել է, որ տասնյակ հազարավոր սիրիայեր վերջերս հայրենադարձվել են Հայաստան՝ նախորդ կառավարության ակտիվ ջանքերի շնորհիվ:

Այո, հենց այդպես էլ եղել է: Բանն այսպես էր. ենթադրում ենք, որ ՀՀ իշխանությունները, օրինակ՝ Էդվարդ Նալբանդյանը, գնացել է Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների հետ է հանդիպել, ասել է. կլինի՞, որ դուք ճնշեք սիրիահայերին, նրանց գյուղերը այրեք, ձեռի հետ մի երկու հոգու կյանք խլեք, մի խոսքով, այնպիսի պայմաններ ստեղծեք, որ սիրիահայերը Հայաստան գան:

Իսլամական ահաբեկիչներն էլ ասել են. հարց չկա: Ու ամեն ինչ արել են, որ տասնյակ հազարավոր հայեր հայրենադարձվեն Հայաստան:

Եվ ուրեմն. ո՞ւմ շնորհիվ են սիրիահայերը Հայաստան եկել. ԻՊ-ի ահաբեկիչների պատերազմական գործողությունների՞, Սիրիայի քրիստոնյա բնակչությանը զանգվածաբար ոչնչացնելու, բնակավայրերը հողին հավասարեցնելու՞ շնորհիվ, թե՞՝ Հայաստանի իշխանությունների:

Իհարկե՝ իմաստուն Սերժ Սարգսյանի և Շարմազանովի: Ուղղակի ապշել կարելի է սրանց ցինիզմի վրա: Պատերազմի արդյունքում մարդիկ փախչում են, ուր պատահի, այդ թվում՝ Հայաստան, սրանք ասում են՝ մեր շնորհիվ են հայրենադարձվել:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս