loader
Սեյրան Սարոյանը՝ Հայկազ Բաղմանյանի մեղքերի մասին

Սեյրան Սարոյանը՝ Հայկազ Բաղմանյանի մեղքերի մասին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով՝ գեներալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությանը, ասել է. «Նրա ձեռն ինչ կար, որ չարաշահում աներ: Մի քանի անգամ էլ կարող է, հրաման չի կատարել կամ թերացել է, հետո ինչ: Ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորն էլ տեսան, որ առաջին գծում Բաղմանյանը միշտ կանգնած ա եղել ու լավ ծառայել ա»:

Մի կողմից, գովելի է, որ Սեյրան Սարոյանը իր մարտական ընկերոջը այսպես պաշտպանում է, բայց մյուս կողմից, հենց ինքն է հաստատում, որ Հայկազ Բաղմանյանին բանակից հեռացնելը ճիշտ էր: Ս. Սարոյանն է ասում, թե Բաղմանյանը մի քանի անգամ հրաման չի կատարել: Իսկ բանակում հրաման չկատարելը արդեն իսկ լուրջ զանցանք է, որի համար կարող է գործը մինչև զինվորական դատարան հասնել:

Այո, գիտենք, որ Հ. Բաղմանյանը բանակը սեփական բոստան է համարել, արել է այն, ինչ մտքով անցել է, վերադասին բանի տեղ չի դրել, քանի որ ավելի հզոր հովանավորյալներ է ունեցել: Բայց հիմա, ամեն ինչ տեղն է ընկել: Ու վաղ թե ուշ, սա տեղի է ունենալու մեր մյուս օլիգարխ-գեներալների հետ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս