loader
Շմայսի բացառիկ խոստովանությունը

Շմայսի բացառիկ խոստովանությունը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ պատասխանալով «Ազատության» այն հարցին, որ նրան մեղադրում են ընդդիմության շարքեր սադրիչ խմբեր ուղարկելու մեջ, ասել է. «Այ ցավդ տանեմ, ես հո բանակի հրամանատար չե՞մ, կամ մեծահարուստ օլիգարխ, որ խմբեր ունենամ»:

Բայց ասեք, որ կայֆի կտոր է Շմայսը: Մարդը պարզ ու անկեղծ հայտարարում է, որ բանակի հրամանատարները կամ օլիգարխներն են սադրիչ խմբեր ունենում:

Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ սադրիչ խմբերը հիմնականում քրեական հեղինակությունների եւ օլիգարխների կողմից են ստեղծվում, իսկ կառավարվում են ոստիկանության, բանակի ղեկավարների կողմից:

Դրա պարզ վկայությունն էլ բոլորի աչքի առջեւ սադրիչ խմբերի գործողություններն էին Երեւանի կենտրոնում, երբ ծեծի ենթարկեցին լրագրողին, ու ջարդեցին խաչմերուկները կարգավորող լուսացույցները:

Իսկ Շմայսը ապրի. մեկ էլ տեսար, հաջորդ անգամ կոնկրետ անուններ կտա:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս