loader
Շուշան Պետրոսյանի թիթեռյա սերը

Շուշան Պետրոսյանի թիթեռյա սերը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, ասել է. «Մեկ ազգ, մեկ բանակը պլակատ չէ, կենսակերպ է: Սիրո՞ւմ ես երկիրդ: Ուզո՞ւմ ես երկիրդ ոտքի կանգնի: Քո ամբիցիաներից ավե՞լ ես սիրում երկիրդ՝ քո հարմարավետությունից, ապահովությունից ավել: Ուրեմն մի´ գոռա: Այդպես չեն սիրում: Հատկապես չի բացառվում, որ մի օր, մի քանի օրից երկրիդ հանդեպ սիրո խոստովանության գոռոցը ուրիշ բևեռից լսվի: Հանգիստ: Աղմկոտ սերը թիթեռի կյանք ունի»:

Բայց հետաքրքիր է, այդ ո՞նց է լինում, որ հենց Շուշան Պետրոսյանը խորհրդարանում ելույթ է ունենում (իսկ ինքը կանոնավոր տարին ուղիղ մեկ անգամ խոսում է), ամբողջ համացանցը սկսում է ղժժալ:

Դա երևի նրանից է, որ Շուշան Պետրոսյանը վաղուց արդեն մտել է այն դերի մեջ, որը միայն ղժժոց է առաջացնում: Երբ հրաշալի վոկալ ունեցող մարդը իր ձայնը օգտագործում է Սերժ Սարգսյանին փառաբանելու համար, արդեն ղժժալու է: Երբ մարդը բացարձակապես պատկերացում չունի, թե ինչ բան է խորհրդարանը, ինչ է պատգամավորը, որ Ազգային Ժողովը միայն կոճակ սեղմելու համար չէ, ապա հանրությանը միայն մնում է տխուր ծիծաղել:

Ու հիմա էլ. խոսքերի հեղեղ, որոնք իմաստ չունեն: Ու առաջին գոռացողը ինքն է: Երկրի սիրուց է խոսում, թեպետ վաղուց ցանկացած տեսակի սեր փոխել է Սերժ Սարգսյանի հանդեպ սիրով: Մեզ մնում է ասել, որ Սերժ Սարգսյանի հանդեպ Շուշան Պետրոսյանի այս աղմկոտ սերը, իսկապես, թիթեռի կյանք է ունենալու:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս