loader
Սյունեցիների երազանքը չէր ոստիկան մարզպետ ունենալ

Սյունեցիների երազանքը չէր ոստիկան մարզպետ ունենալ

Վարչապետ Փաշինյանը հրաժարական տվեց և մնաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար մինչև նոր վարչապետի ընտրությունը: Կարող ենք արձանագրել,որ հակահեղափոխության վտանգ չկա, որը չեզոքացվել էր դեռ հոկտեմբերի 2-ին:

Որոշ վերլուծաբանների կարծիքով, հոկտեմբերի 2-ը բանակցությունների ճանապարհ հարթեց, արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց մերժվածներին հետագայում պաշտոն տալու մասին: Հրաժարականից առաջ Փաշինյանը մի քանի նախարարների և մարզպետների նշանակեց, որը գրեթե անընդունելի է ժողովրդի կողմից:

Ինչու՞ ենք շետում ժողովրդի կողմից: Շատ պարզ պատճառով, Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ հենց այդ ժողովրդի աջակցությամբ : Հայաստանը փոքրիկ երկիր է բոլորը բոլորին շատ լավ գիտեն, մանավանդ պաշտոնյաներին:

Սյունիքի մարզպետ նշանակեց նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին, որը բուռն քննարկումների թեմա դարձավ: Քաղհասարակությունը, իրավապաշտպանները, սյունեցիներն  անընդունելի են համարում նախկին համակարգի հիմնասյուներից  մեկի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Սյունեցիները, ի նշան բողոքի, անգամ միջպետական ավտոճանապարհն էին փակել: Սյունեցիները, որ հեղափոխություն էին անում, չէին էլ երազում, որ Լիսկայից հետո իրենց մարզը պիտի ղեկավարի  նախկին ոստիկանապետի տեղակալը, որը եղել է հանրության կողմից մերժված իշխանությունների  հիմնասյաուներից: Սա շատ լավ է հասկանում նաև Նիկոլ Փաշինյանը, որ  կառավարության նույն նիստում, որում հաստատվել է Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումը, ասել է, թե՝ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ:

Այո, պարոն վարչապետ, իհարկե, տարօրինակ է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ քսան տարի Քոչարյանը և Սերժ Սարգսյանն իրենց իշխանությունը պահել են բացառապես ուժայինների զգոն հայացքի ներքո: Իսկ հիմա ժողովուրդը մերժել է բռնապետական ռեժիմը և բնական է, որ պիտի մերժի նաև նրանց կարկառուններին:

Այնուհետև Փաշինյանը նկատել  է. «Կարևոր եմ համարում, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի ՀՀ-ում: Այս տրամաբանության մեջ չպետք է թույլ տանք, որ զարգանա մի երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ ենթարկվում են հետապնդումների, վերաբերմունքի են արժանանում այն պատճառով, որ նախկին կառավարության հետ են առնչություն ունեցել: Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը: Կա բարիկադներ կառուցելու և կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը: Հույս ունենք, որ մոտենում ենք այդ եզրագծին»:  Իսկ ավելի ուշ Փաշինյանը լրագրողներին ասել է, որ Վովա Գասպարյանը պաշտոն չի զբաղեցնի:

Անկեղծ ասած, դժվար է, բայց փորձենք հասկանալ հեղափոխության առաջնորդին: Ի՞նչ է նշանակում հեղափոխության արդյունքում մեկն իր կյանքն ավարտված չհամարի ՀՀ-ում: Եթե մտածենք փաշինյանաբար, ապա ով պաշտոն չունի կյանքն ավարտված պիտի համարի: Աբսուրդ: Պաշտոնն անձի սեփականությունը  չէ, և ժամանակավոր բան է, էդ ո՞ւմ ճակատին է գրված, որ  ցմահ պաշտոնյա է լինելու:

Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի հիմնավորմանը, թե քաղաքական ռասիզմ չպետք է լինի, Հունան Պողոսյանի դեպքում կիրառելի չէ, քանի որ Պողոսյանը, քաղաքական գործիչ չէ։ Նա ընդամենը հրաման տվող և վերադասի հրաման կատարած ոստիկան է եղել: Իսկ եթե հեղափոխության առաջնորդը արդեն բարիկադներն է ապամոնտաժում, ապա պետք է բարի լինի ԱԺ ընտրություններից առաջ հրապարակի այն պաշտոնյաների ցանկը, ովքեր որ պիտի պաշտոններ ստանան ԱԺ ընտրություններից հետո, որ հասարակությունը իմանա ում է բերում իշխանության:

Թե չէ վերջում անհարմար բան է ստացվելու:

Ավելի ուշ հայտարարել է, թե Վովա Գասպարյանը չի կարող պաշտոն զբաղեցնել: Վարչապետի կողմից խտրական վերաբերմունքի դրսևորում է: Եթե առաջին տեղակալը կարող է պաշտոն ստանալ, իսկ ինչու՞ ղեկավարը չի կարող ստանալ:  Ցանկացած գերատեսչության ղեկավարի և առաջին տեղակալի գործառույթները գրեթե չեն տարբերվում և նրաք գործում են նույն սկզբունքներով: Արդար չի լինի, որ Վովա Գասպարյանը պաշտոն չստանա:

Իսկ ժողովուրդը հեղափոխություն չի արել,որ մերժվածների կարկառունները ցմահ պաշտոնավարեն:

Հանրությանն անհասկանալի է:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս