loader
Թե ինչպես են ռուս սահմանապահները նվաստացրել Հայաստանի երկրորդ դեմքին

Թե ինչպես են ռուս սահմանապահները նվաստացրել Հայաստանի երկրորդ դեմքին

ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան՝ այս երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնովի հրավերով: Պարզվում է, վերադառնալիս՝ Մոսկվայի օդանավակայանում մեր պատվիրակության անդամներին ռուս սահմանապահները խուզարկել են, այդ թվում՝ պատվիրակության նախագահ, պետության երկրորդ դեմք, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: 

Եթե այլ երկրի պատվիրակության հետ այդպես վարվեին, ու կապ չունի՝ որ երկրում, հսկայական միջազգային աղմուկ կբարձրացնեին, դա դիվանագիտական սկանդալ կհամարվեր, Ռուսաստանի դեսպանին արտգործնախարարություն կհրավիրեին, բողոքի նոտա կփոխանցեին, սեփական երկրի դեսպանին ետ կկանչեին: Մի խոսքով, ցույց կտային, որ չեն հանդուրժում նման նվաստացուցիչ վերաբերմունքը:

Իսկ մեր մոտ՝ հե՜չ: Ծպտուն անգամ չեն հանել: Կողքից ենք այդ մասին տեղեկանում: Պատկերացնում ենք, թե այստեղ խորհրդարանում օրը 24 ժամ ռեժիմով Բաքու գրավող, Նժդեհով երդվող, մեծ-մեծ հոխորտացող երեսփոխանները կուռկուռի ինչպիսի ձագեր են դարձել ռուս սահմանապահների առջև:

Ավելի քան վստահ ենք, որ ռուսները միտումնավոր են այսպիսի աննախադեպ քայլի գնացել, որպեսզի ցույց տան մեր իշխանությունների վախկոտ ու թուլամորթ էությունը: Ու փաստորեն, լավ էլ ստացվել է: Սրանց հետ ով, ինչպես ցանկանա, այդպես էլ կվարվի: Չէ՞ որ սրանք միայն խոսքով են քաջ, բայց առաջին իսկ վտանգի դեպքում թախտի տակ են մտնում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս