loader
Թե ինչպես ՀՅԴ-ն հայտնվեց Նիկոլ Փաշինյանի կողքին

Թե ինչպես ՀՅԴ-ն հայտնվեց Նիկոլ Փաշինյանի կողքին

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը՝ անդրադառնալով հայաստանյան դաշնակցականների քաղաքական դիրքորոշումների առնչությամբ Սփյուռքի կառույցների դժգոհությանը, ասել է. «ՀՅԴ-ն չէ, որ միշտ իշխանության կողքին է, իշխանությունն է ուզում, որ Դաշնակցությունն իր կողքին լինի»:

Այո, ինչ ճիշտն է, ճիշտն է: Ասենք, երիտթուրքերը եկել են դաշնակների մոտ և հարցրել. կուզեի՞ք մեր կողքին լինել: Դե, դաշնակներն էլ պատասխանել են. իհարկե, ինչի մասին է խոսքը, եթե այդպես եք ցանկանում, կգանք, պաշտոնին մուննաթ:

Հետո Ռոբերտ Քոչարյանն է դաշնակներին հարցնում. կցանկանա՞ք իմ կողքին լինել. իհարկե, պատրաստ ենք, պաշտոնին մուննաթ: 10 տարի շարունակ:

Սերժ Սարգսյանը դեռ չհարցրած, արդեն կողքին էին. պաշտոն ու փող կար մեջը: 10 տարի շարունակ:

Հիմա Նիկոլ Փաշինյանի կողքին են: Ենթադրում ենք, էլի մեջը քյար ունեն:

Եվ միակը, ում կողքին ՀՅԴ-ն չի եղել և ընդդիմություն է եղել, Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Պաշտոն չէր տալիս: Ասա, քեզանից ի՞նչ էր գնում, երկու հատ պաշտոնից-բանից տայիր, կդառնար ձեռնասուն, ինչպիսին եղել է 120 տարի շարունակ:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս