loader
Թեթև տարեք, պարոնայք հանրապետականներ

Թեթև տարեք, պարոնայք հանրապետականներ

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ ասել է. «Իմ համար անտանելի է, որ փողոցային կրքերը հորդում են իմ պետության խորհրդարան»:

Ով չգիտի, ասենք, որ Գագիկ Մինասյանն արդեն 15 տարի է, ինչ մշտապես տեղ ունի խորհրդարանում: Ու այդ տարիների ընթացքում լսողության, տեսողության հետ լուրջ խնդիրներ է ունեցել, եթե չի նկատել, թե ինչպես են փողոցային կրքերը, բարքերը հորդացել ԱԺ շենքից ներս:

Այս մարդը նստել է հենց Շմայսի կողքին, այն Շմայսի, որը փողոցային ամենահոռի վարքագիծն է դրսևորել խորհրդարանում: Հայհոյել է աջ ու ձախ, վիրավորել պատգամավորներին, այդ թվում՝ կին պատգամավորներին, գողական ժարգոնով է դիմել գործընկերներին:

Ո՞ւր էր Գագիկ Մինասյանն այդ ժամանակ: Թե՞ խորհրդարանն այդ ժամանակ իր պետությանը չէր: Թե՞ իրենց կարելի էր: Թե՞ փողոցային բարքերն ու քծնանքը ՀՀԿ-ի մենաշնորհն էին: Անտանելի էր, որ տարիներ շարունակ հանրապետականները լավ էլ տանում էին այս բարքերը:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս