loader
Վազգեն՝ նա-խա-գահ

Վազգեն՝ նա-խա-գահ

Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, որ իր ղեկավարած կառույցի անհրաժեշտություն չկա, ասել է. «Այդ կառույցը, կամուրջ հանդիսանալով հասարակության տարբեր շրջանակների և իշխանության միջև, հասարակության մեջ ապահովում է սոցիալական երկխոսություն»:

Ուղղակի ձեռքներդ դրեք սրտներիդ ու անկեղծ ասեք. դուք երբևիցե տեսել ե՞ք, որ Հանրային Խորհուրդը ինչ որ գործ արած լինի, ու դա համարվեր երկխոսություն հասարակության տարբեր շրջանակների և իշխանության միջև:

Ընդհանրապես, որևէ մեկը որևէ օգուտ տեսել է՞ այս կառույցից: Արդեն ամսից ավելի է, ինչ Հայաստանում լուրջ ներքաղաքական զարգացումներ են ընթանում, Հանրային Խորհուրդը ի՞նչ է արել, ծպտուն հանե՞լ է: Վազգեն Մանուկյանը գոնե մի անգամ գնացե՞լ է կանգնի ցուցարարների ու ոստիկանների արանքում, կամ իշխանություններին բռնություններ չկիրառելու որևէ կոչ արել է՞:

Ոչ մի բան: Հա, հետո արդեն, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս, Հանրային Խորհուրդը ինչ  որ մտքեր հայտնեց, իսկ Վազգեն Մանուկյանն էլ կոնյակի բաժակ էր բարձրացնում՝ շնորհավորելով ժողովրդի հաղթանակը: Իսկ հետո՞: Հետո ոչինչ: Մարդը հարմարավետ նստած է աշխարհի ամենաանիմաստ կառույցի աթոռին: Ու լավ է զգում: Միայն դրա համար արժե նման կառույց ունենալ:

Կարեն Վանյան

Картинки по запросу Վազգեն Մանուկյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս