loader
Վիգեն Սարգսյանի պատասխանը չտրված հարցին

Վիգեն Սարգսյանի պատասխանը չտրված հարցին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ իր կուսակցական ընկերներից շատերը և նրանց որդիները չեն ծառայել և խուսափել են բանակից, պատասխանել է. «Իմ կուսակցական ընկերները, ի պատիվ իրենց, պետք է ասեմ, որ երբևէ չեն դիմել խնդրանքներով՝ իրենց որդիներին դասավորելու որևէ զորամաս»։

Ինչպես «Կարգին հաղորդման» հերոսն էր ասում. «բայց ո՜նց է կրուտիտ» լինում: Նախարարը հաջողացրեց պատասխանել մի հարցի, որը իրեն չէին տվել: Իսկապես, հարցրել էին, որ բազմաթիվ հանրապետականներ, պաշտոնյաներ ու նրանց զավակներ չեն ծառայել բանակում, բայց չէին հարցրել, թե արդյո՞ք ձեր շնորհիվ է, որ չեն ծառայել: Այսինքն, նախարարը կարողացել է խուսափել հարցին ուղիղ պատասխանելուց, ինչը հասկանալի է, տհաճ բան կստացվեր: Ավելին, Վիգեն Սարգսյանը նույն պատասխանում հաջողացրել է նաև հաստատել, որ իսկապես, բազմաթիվ պաշտոնյաներ ու նրանց զավակներ չեն ծառայել բանակում, բայց մեղավորը ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն է:

Տեսեք, Վիգեն Սարգսյանը չի հերքել, որ իշխանության տարբեր օղակներում բազմաթիվ դասալիքներ կան, բանակում չծառայածներ, բայց եթե դա իր հետ կապ չունի, ուրեմն ո՞ւմ շնորհիվ են պլստացել բանակից, այո՝ Սեյրան Օհանյանի:

Տեսնո՞ւմ եք, թե ինչպես կարելի է հարցին դիվանագիտորեն պատասխանելով, և չպատասխանել, և կրակը իրենից հեռացնել, և թեման ուրիշի անվան հետ կապել:

Մհեր Ղալեչյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս