loader
Վիգեն Սարգսյանին «պալոժ» չէ հարգել կանոնները

Վիգեն Սարգսյանին «պալոժ» չէ հարգել կանոնները

Համացանցում տարածվել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող ավտոմեքենաների վարորդների՝ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումների մասին վկայող տեսանյութ: Ընդամենը 1 րոպեում վարորդները երեք խախտում էին արել: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով այս փաստը, ասել է.

«Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող մեքենաներն ունեն փարոսիկներ, իսկ նման կարգի մեքենաների վարորդներին, համաձայն կառավարության համապատասխան որոշման, երթևեկության այլ իրավունքներ են տրված: 30. 08.2007թ. 999 955 5 N որոշման 26. 27. 29 կետերով շատ հստակ ամրագրումներ կան, թե նման փարոսիկներ ունեցող մեքենաներն ինչ իրավունքներ ունեն: Հետևաբար, համացանցում տարածված տեսանյութում պաշտպանության նախարարին սպասարկող մեքենաների մասնակցությամբ երթևեկության ոչ մի խախտում չկա»:

Սկսենք նրանից, համացանցում, կառավարության, Ազգային Ժողովի և իրավական փաստաթղթերի բազաներում որքան էլ փնտրեցինք, այդպես էլ չգտանք 30. 08.2007թ. 999 955 5 N որոշումը, որը թույլ է տալիս կառավարության անդամներին սպասարկող մեքենաներին աջ ու ձախ խախտել երթևեկության կանոնները: Լավ կլիներ, Արծրուն Հովհաննիսյանը մի հատ ցույց տար այդ որոշումը:

Բայց, ընդունենք, թե նման որոշում կա: Եվ ի՞նչ. հարցը դրանից նույնն է մնում. ինչո՞ւ է Վիգեն Սարգսյանին սպասարկող կորտեժը երթևկության կաննոնները կոպիտ խախտում: Ահա այս հարցի պատասխանը պետք է տա Արծրուն Հովհաննիսյանը: Ինչո՞ւ է Վիգեն Սարգսյանը վթարային իրավիճակ ստեղծում՝ վտանգելով վարորդների, ուղևորների և հետիոտների կյանքը:

Որ, ասենք՝ պատերազմական վիճակ լիներ, շտապ, օպերատիվ ինչ որ նիստ լիներ, որտեղ ամեն րոպեն թանկ է, կասեինք՝ լավ, հասկանալի է, բնական է: Իսկ այս դեպքում ի՞նչն է դրդել Վիգեն Սարգսյանին անպատիժ խախտումներ կատարել: Ի՞նչ էր պատահել. տանը վռազ գործ կա՞ր, թե՞ պարզապես, իրեն «պալոժ» չէ հարգել երթևեկության կանոնները: Երևի վերջինը: Հետն էլ ասում են. ամերիկաներում է կրթվել: Մեկ է, նույն ասիացին է մնացել:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս