loader
Վրաստանը մեզ «հպարտեցրեց»

Վրաստանը մեզ «հպարտեցրեց»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր իր հպարտությունն է հայտնել, որ Սերժ Սարգսյանին հարևան Վրաստանում ընդունում են ոչ միայն իբրև Հայաստանի Հանրապետության լիդեր, այլ իբրև տարածաշրջանային անվտանգության լիդեր:

Որ Վրաստանում Սերժ Սարգսյանին ընդունում են որպես Հայաստանի լիդեր, դա պարզ է. ճար չունեն, ուրիշ ի՞նչ պիտի ասեին:

Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգության լիդերին, այստեղ էլ է պարզ. վրացիները ուտող-խմող, քեֆ անող, սեղանի շուրջ կենացներ ասող մարդիկ են: Իսկ կենացները պետք է հնարավորինս համով լինեն: Հիմա կենաց են ասել, մերոնք էլ հպարտացել են: Կամ էլ՝ պարզապես հումոր են արել, մերոնք լուրջ են ընդունել:

Իհարկե, այս ամենը այն դեպքում, եթե ընդհանրապես վրացիները նման բան ասել են: Որովհետև ինչ որ մենք նման խոսքեր ինտերնետներում չգտանք:

Բայց լավ է, որ աշխարհում գոնե մեկ երկիր կա, որը Հայաստանի մասին նման բաներ է ասում:

Մհեր Ղալեչյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս