loader
10 տարի աղքատացրել են, մնացել է՝ 10 տարի

10 տարի աղքատացրել են, մնացել է՝ 10 տարի

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների համատարած թանկացումներին, ասել է. «Կառավարությունն ու իշխանությունը պետք է անի հնարավորինս, որպեսզի այն թանկացումները, որոնք սուբյեկտիվ բնույթ են կրում և միգուցե արհեստական են, չլինեն: Իսկ եթե թանկացումներն օբյեկտիվ են, ապա պետք է աշխատանքներ կատարենք, որպեսզի տնտեսական աճն ավելանա և սոցիալապես խոցելի խավերը իրենց վրա շատ չզգան այդ թանկացումները»:

Է. Շարմազանովի խոսքերից տպավորություն ստացանք, որ իշխանությունները մինչև հիմա գոնե իրենց համար դեռ չեն պարզել, թանկացումները օբյեկտի՞վ, թե՝ սուբյեկտիվ բնույթ են կրում: Կարծես թե դրա համար բազմաթիվ պետական գերատեսչություններ կան, հարյուրավոր մասնագետներ, որոնք այդ հարցի պատասխանը վաղուց արդեն պետք է տային: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀԿ արդեն 10 տարուց ավելի իշխանություն է և նոր է պատրաստվում ինչ որ քայլեր կատարել սոցիալական խոցելի խավերի ծանր վիճակը թեթևացնելու ուղղությամբ: Այնինչ, սոցիալական աղքատ խավը Հայաստանում գերիշխող է դարձել հենց վերջին 10 տարում: Այնպես որ, այն, ինչ չի արվել 10 տարում, հաջորդ 10 տարում էլ չի արվի:

Սպասենք նոր թանկացումների:

Մհեր Ղալեչյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս