loader
Խոսելու իրավունք ընդհանրապես չունի

Խոսելու իրավունք ընդհանրապես չունի

Խոսելու իրավունք ընդհանրապես չունի ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի ապագային, կապված խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ, ասել է. «2017 թվականին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ և մինչև 2022 թվականը Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժն է քաղաքական պատասխանատուն: Ուստի, պարոն նախագահը մինչև 2022 թվականն, անկախ իր պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից, ունի խոսելու լեգիտիմ իրավունք»:

Ընդհանրապես, մարդու խոսելու իրավունքը միշտ է լեգիտիմ. անկախ նրանից, թե նա պաշտոնյա է, թե՝ հասարակ բանվո, գործող կամ նախկին ղեկավար է: Բայց ոչ Սերժ Սարգսյանի դեպքում, քանի որ վերջինս ոչ թե լեգիտիմ, այլ ընդհանրապես խոսելու իրավունք չունի: Իր պաշտոնավարման ընթացքում երկրից արտագաղթել է մոտ 350 հազար մարդ, բազմաթիվ գյուղեր արդեն դատարկվել են, տասնյակ դպրոցներ են փակվել՝ աշակերտ չունենալու պատճառով, աղքատություն, զոհեր սահմանին, մի խոսքով, մի պայծառ բան չկա, հանուն որի խոսելու տեղ ունենար: Թեպետ ոչ, մի բան կա, որի համար էլ խոսում է. դա նրա թիմն է: Սերժ Սարգսյանը խոսում է՝ թիմը ծափ է տալիս, խոսում է՝ ծափ է տալիս: Իսկ ժողովուրդը դիտորդի դերում է:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս