loader
Խոսրով Հարությունյանը հայ ժողովրդին դեգեներատ է համարում

Խոսրով Հարությունյանը հայ ժողովրդին դեգեներատ է համարում

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու հենց Սերժ Սարգսյանը պետք է վարչապետ լինի, ասել է. «Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա և էքսպերիմենտներ անելու ժամանակը չի»:

Եթե Հայաստանի ժողովուրդը բաղկացած լիներ Խոսրով Հարությունյաններից, ապա այդ դեպքում, իհարկե, կարող էինք համաձայնվել. Խոսրովի կողքին Սերժ Սարգսյանը «մեգամոզգ» է:

Ըստ Խոսրով Հարությունյանի, ստացվում է, որ հայ ժողովուրդը «տուպոյ», անմեղսունակ, մտավոր ցածր մակարդակ ունեցող ազգ է, որն այնքան է դեգեներացվել, որ չի կարող բացի Սերժ Սարգսյանից, պետության ղեկին այլ մարդ ունենալ:

Իհարկե, Երրորդ Հանրապետության պատմության ամենաանհաջող վարչապետից հազիվ էլ նման միտք լսենք: Միայն թե, այս դեպքում էքսպերիմենտներ անողը հենց իշխանությունն է, ու դա պարբերաբար Հայաստանի բնակչության վրա է անում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս