loader
Խոսրով Հարությունյանը վախեցած է

Խոսրով Հարությունյանը վախեցած է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը. «Հանրային կյանքի կազմակերպման համար շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ հապճեպ, անհապաղ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը. «Ժամանակը շատ էական նշանակություն ունի, այսօր դուք ունեք բարձր ռեյտինգ, բայց երկու ամիս հետո կարող է այդ ռեյտինգից բան չմնալ»:

Խոսրով Հարությունյանին կարելի է հասկանալ. արտահերթ ընտրությունների դեպքում նա ոչ մի պարագայում այլևս պատգամավորի մանդատ չի ստանա: Թեկուզ անունը փոխի, դնի՝ Սերժ:

Վերջին 25 տարում Խոսրով Հարությունյանը միշտ կպցրել է իշխող կուսակցության, և նրա պոչից բռնած, մտել խորհրդարան: Ձեռը ճար լիներ, հենց վաղն էլ կմտներ «Ելք» խմբակցություն: Բայց միակ տեղը, որտեղ զրոյական վարկանիշով մարդկանց տեղ են տալիս, դա ՀՀԿ-ն է: Միակ շանսը Խոսրով Հարությունյանի համար, որ ՀՀԿ-ն մի քիչ էլ թպրտա խորհրդարանում, ինքն էլ՝ հետը:

Մի բանում բայց ճիշտ է Խոսրով Հարությունյանը. խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ, բայց միայն՝ իր ու հանրապետական շեֆերի համար:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս