loader
Ժամանակին ուրիշ երգ էր երգում

Ժամանակին ուրիշ երգ էր երգում

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական Մարգարիտ Եսայանը արձագանքել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը,որը պահանջում է ազատ արձակել «Նոր Հայաստան» շարժման ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, ով երկու ամսով կալանավորվել է Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

«Ցանկացած հեղինակավոր կազմակերպության ես ուղղակի պիտի հորդորեմ մնալ չափի մեջ, իհարկե, ուշադիր լինել, հետևել, իրենց խորհուրդները, իրենց գնահատականները տալ, բայց այս կամ այն երկրում, առավել ևս Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրավական որևէ գործունեության հանդեպ իրենց գնահատականը և պահանջը ներկայացնելիս լինել ուղղակի չափի մեջ, չափի զգացողություն ունենալ», ասել է Մ. Եսայանը:

Շատ բան չենք ասում. պարզապես խորհուրդ կտանք նույն Մարգարիտ Եսայանի՝ լրագրող եղած ժամանակվա նյութերը ուսումնասիրել:

1995-2007 թվականներին նա բազմիցս լուսաբանել է իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը, գովել նրանց, որ ուշադրություն են դարձնում օրվա իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերին: Ոչ մի անգամ չի ասել. չափներդ ճանաչեք:

Հիմա կյանքը փոխվել է. Մ. Եսայանը աթոռ ունի, և նրա վրա հարմարավետ զգալու համար պետք է «ցեխը» կոխի Սերժ Ազատիչի աչքի վերևում հոնք նկատողներին: Հիմա արդեն հանկարծ ու որոշեց, որ իրավապաշտպան կազմակերպությունները չպիտի խառնվեն մեր երկրի գործերին, անհանգստացնեն թանկագին առաջնորդին:

Ինչպես հին հույներն ու նոր հայերն են ասում. իշխանությունը այլասերում է:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս