loader

Жираф большой, ему видней

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով թանկացումներին, ասել է. «Ցանկացած թանկացմանը վատ ենք վերաբերվում։ Կա թանկացում, որ օբյեկտիվ է, կա թանկացում, որ սուբյեկտիվ է»: Իսկ այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը իր տված վերջին հարցազրույցում հայտարարել, որ թանկացում չկա», ասել է. «Սերժ Սարգսյանը ինչ ասում է, ճիշտ է ասում»:

Միանգամից հիշեցեինք Վլադիմիր Վիսոցկու հայտնի ստեղծագործությունը.
И только старый попугай, громко крикнул из ветвей,
Жираф большой, ему видней.

Տեսնո՞ւմ եք, արդեն 37 տարի է, ինչ Վիսոցկին մեր հետ չէ, իսկ նրա խոսքերը մինչև հիմա չեն կորցրել իրենց արդիականությունը:

Թանկացումներ կա՞ն: Կան: Փա՞ստ է: Փաստ է: Վա՞տ է: Վատ է: Բայց եթե Սերժ Սարգսյանն ասում է, որ թանկացումներ չկան, ուրեմն՝ չկան: Ոչ թե նրա համար, որ իսկապես չկան, այլ որովհետև Սերժ Սարգսյանն է ասում: Իսկ Սերժ Սարգսյանն ամենամեծն է, զորավորը, «ему видней», նա չի կարող սխալ բան ասել:
Նույնը՝ ամեն հարցում է: Եթե Սերժ Սարգսյանն ասի, որ հիմա ամառ է, ուրեմն՝ ամառ է: Եթե ասի, որ կոկորդիլոսը թռչուն է, ուրեմն՝ թռչուն է:
Իսկ հետո, երբ երկիրը կործանվի, Վիսոցկին նաև դա է ասել, թե ով է մեղավորը լինելու: Ոչ թե ամենազորը, այլ այն թութակը:

Մհեր Ղալեչյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս