loader

Գլխավոր

Ռեպլիկ

Ինչպես ասում են՝ պատից կախած հրացանն էլ է տարին մեկ կրակում: Շուշան Պետրոսյանը մեկ օրվա մեջ հասցրեց երկու անգամ կրակել: Չնայած, այս մեկը կրակոց չէր, այլ՝ բոց, հուր, շանթ:

Բայց հետաքրքիր է, այդ ո՞նց է լինում, որ հենց Շուշան Պետրոսյանը խորհրդարանում ելույթ է ունենում (իսկ ինքը կանոնավոր տարին ուղիղ մեկ անգամ խոսում է), ամբողջ համացանցը սկսում է ղժժալ:

Սերժ Սարգսյան պաշտոնավարման ընթացքում երկրից արտագաղթել է մոտ 350 հազար մարդ, բազմաթիվ գյուղեր արդեն դատարկվել են, տասնյակ դպրոցներ են փակվել՝ աշակերտ չունենալու պատճառով, աղքատություն, զոհեր սահմանին, մի խոսքով, մի պայծառ բան չկա, հանուն որի խոսելու տեղ ունենար:

Շատ բան չենք ասում. պարզապես խորհուրդ կտանք նույն Մարգարիտ Եսայանի՝ լրագրող եղած ժամանակվա նյութերը ուսումնասիրել:

ՀՀԿ-ն  10 տարուց ավելի իշխանություն է և նոր է պատրաստվում ինչ որ քայլեր կատարել սոցիալական խոցելի խավերի ծանր վիճակը թեթևացնելու ուղղությամբ: Այնինչ, սոցիալական աղքատ խավը Հայաստանում գերիշխող է դարձել հենց վերջին 10 տարում:

Իհարկե, այս ամենը այն դեպքում, եթե ընդհանրապես վրացիները նման բան ասել են: Որովհետև մենք նման խոսքեր ինտերնետներում չգտանք:

Կամ պիտի բռնաբարությունների պլան դրվի, կամ՝ մարդկանց արգելեն Հայաստանից արտագաղթել, կամ Ասիայից ու Աֆրիկայից լիքը փախստականներ ընդունեն, որ գրաֆիկից չշեղվեն:

Միգուցե սա ակնարկ էր, որ 2020 թվականին Սերժ Սարգսյանը վայր է դնելու երկրի ղեկավարի իր լծակները:

Լրահոս