loader

Գլխավոր

Ռեպլիկ

Մենք հարյուր տոկոս համոզված ենք, որ 2 ամիս առաջ նույն հարցը տային, Սամվել Ալեքսանյանը կպատասխաներ, թե հաստատ ԼՂՀ-ի Շահումյանի շրջանում է կռվել, պարտիզանական ջոկատի կազմում Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ է ազատագրել, մի ամբողջ վաշտ ադրբեջանցի ելուզակ է ոչնչացրել

Քանի որ Մերուժան Տեր-Գուլանյանի քծնանքի հիմնական օբյեկտը՝ Սերժ Սարգսյանը, այլևս չկա, հիմա էլ նոր օբյեկտ է ճարել. Տարոն Մարգարյանը: Ու քծնելու է, քծնելու է:

Խոսրով Հարությունյանին կարելի է հասկանալ. արտահերթ ընտրությունների դեպքում նա ոչ մի պարագայում այլևս պատգամավորի մանդատ չի ստանա: Թեկուզ անունը փոխի, դնի՝ Սերժ

15 տարի է բոլորը հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն գնում են դեպի ավտորիտար համակարգ, որ քաղաքական այլախոհության բոլոր ճանապարհները փակել են, Արմեն Աշոտյանը ծպտուն հանե՞լ է:

Ընդհանրապես, որևէ մեկը որևէ օգուտ տեսել է՞ այս կառույցից: Արդեն ամսից ավելի է, ինչ Հայաստանում լուրջ ներքաղաքական զարգացումներ են ընթանում, Հանրային Խորհուրդը ի՞նչ է արել, ծպտուն հանե՞լ է:

Եթե ՀՀԿ-ն երկրի բարօրության մասին մտածեր, այսօր Հայաստանն այսպիսի աղետալի վիճակում չէր լինի, չէր լինի համաժողովրդական շարժումը, Նիկոլ Փաշինյանին վարչապետ չէին ընտրի, Սերժ Սարգսյանն ու իր բազմաթիվ ենթականեր հրաժարական չէին տա

Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե Խոսրով Հարությունյանն իր գործունեության ընթացքում, այդքան պաշտոններ զբաղեցնելով, ինչո՞վ է աչքի ընկել: Ի՞նչ օրենք է նախաձեռնել, որը մինչև հիմա գործեր, որը բոլորին բավարարեր:

Մինչև Քոչարյանի կողմից 1998թ. իշխանությունը զավթելը ԼՂՀ-ն բանակցությունների լիարժեք կողմ էր արդեն միայն այն պատճառով, եր ԵԱՀԿ Մինսկի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաթեթ ներկայացնելիս դա անպայման համաձայնեցնում էին Հայաստանի, Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների հետ:

Լրահոս