loader

Գլխավոր

Ռեպլիկ

Մարգարիտ Եսայանը ՀՀԿ-ն երբեք չի լքի: Բայց չի լքի ոչ թե նրա համար, սկզբունքային է, նժդեհական է, ցեղապաշտական ու տարոնական ինչ որ ուսմունքների հետևորդ է, այլ որ՝ պարզապես գնալու տեղ չունի:

Հարց է առաջանում. իսկ եթե ՀՀԿ-ից դուրս եկողները գաղափարական առումով առանձնապես որևէ կապ էլ չեն ունեցել այդ կուսակցության հետ, ապա ինչո՞ւ են նրանց կուսակցության շարքերն ընդունել

Եթե վախից են մարդիկ այժմ դուրս գալիս ՀՀԿ խմբակցությունից, ուրեմն՝ ներկայիս ՀՀԿ-ի ղեկավարության մի մասը վախկոտ մարդիկ են, որ ժամանակին վախից մտել են այս կուսակցության շարքերը:

Մարգարիտ Եսայանն արդեն քանի տարի ստեղծագործում է խորհրդարանում, նրա ելույթները միշտ հիացմունք են առաջացնում Սերժ Սարգսյանի մոտ:

Եթե օրենքի իշխանություն լիներ, ապա հարյուրավոր անմեղ քաղաքացիներին կփոխարինեին այն բանդիտները, որոնք ջարդերով էին զբաղված Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Մասիսում

Որևէ մեկը հավատո՞ւմ է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում որևէ մեկն առանց Կարեն Ավագյանի իմացության և թույլատվության թեկուզ 326 դրամ կգրպաներ: Ճիշտ է, մենք էլ չենք հավատում:

Մասիսի քաղաքապետը և իր թիմակիցները Էրեբունիում անկարգություններ են կազմակերպել, փողոց են փակել՝ դեմքերը դիմակներով թաքցրած: Իսկ համաժողովրդական շարժման հարյուր հազարավոր մասնակիցները պարզ դեմքերով են դուրս եկել փողոց: Միայն այս տարբերությունը բավական է:

Խորհրդային տարիներին այսպիսի մի անեկդոտ կար. հայկական ռադիոյին հարցնում են, թե տարիներ հետո մարդիկ ի՞նչ են ասելու Բրեւժնեւի մասին: Ռադիոն պատասխանում է. «Կգրեն՝ խորհրդային գործիչ, որն ապրում էր Ալլա Պուգաչովայի ժամանակներում»:

Լրահոս