loader

Գլխավոր

Ռեպլիկ

Եթե Արմեն Սարգսյանը լեգիտիմ է, ուրեմն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը լեգիտիմ պետք է համարի նաև Սերժ Սարգսյանին, որին 2013-ին պարտվել էր կեղծված ընտրությունների արդյունքում:

Տասնյակ հազարավոր ծնողներ իրենց երեխային Սերժ Սարգսյանին վստահելու փոխարեն գերադասում են հեռանալ Հայաստանից:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Զարմինե Զեյթունցյանը քանի օր փնտրել է, ու հազիվ գտել է մի հյուրանոց, որտեղ ամենաէժան համարն արժե 27 հազար դրամ: Իսկ մնացած հյուրանոցների, հանգստյան տների մասին ձայն չի հանել:

Միայն  կերակրատաշտի մատույցներում հայտնված Սարգսյանի շրջապատն է տեսնում նրա «փորձառությունն ու անցած ճանապարհը» և  հայտարարում վերջինիս անփոխարինելիության մասին։

Քանի շուտ է, փառք տանք, որ այսպես է: Թե չէ՝ օրինակ Բրեժնևը սիրում էր ինքն իրեն պարգևատրել: Այդ առումով Սերժ Սարգսյանը ավելի աչքաբաց ու մեծահոգի է. նա պարգևատրում է իր ընտանիքի անդամներին:

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ բազմիցս են ընդգծել, ընդ որում՝ միտումնավոր, որ Արմեն Սարգսյանն իրենից ոչինչ չի ներկայացնում: Հիմա արդեն նաև հարսի կարգավիճակում են դնելու:

Դա նույնն է, որ դատախազին հարցնեն, թե ինչու հանցագործին չեն բռնում, պատասխանի, թե կարևորը ցույց ենք տվել, թե ինչ ծավալի աշխատանք ենք կատարել, ոնց ենք նախաքննությունն անցկացրել:

Մենք պատմության մեջ չգիտենք գոնե մի զարգացող ու հզորացող երկիր, որտեղից մարդիկ արտագաղթում են տասնյակ հազարներով:

Լրահոս