loader

Գլխավոր

Ռեպլիկ

Խորհրդային տարիներին այսպիսի մի անեկդոտ կար. հայկական ռադիոյին հարցնում են, թե տարիներ հետո մարդիկ ի՞նչ են ասելու Բրեւժնեւի մասին: Ռադիոն պատասխանում է. «Կգրեն՝ խորհրդային գործիչ, որն ապրում էր Ալլա Պուգաչովայի ժամանակներում»:

Շատ հետաքրքիր է, թե այս պահին քանի՞ հատ Երևանի քաղաքապետ կա, ու նրանցից քանի՞սն են օրինական դաշտում գործում: Վերջին հարցի պատասխանը աստիճանաբար նշմարվում է՝ կարծես թե ոչ մի հատ:

Սեյրան Օհանյանը այդ մանր-մունր թերությունների համար որևէ պատասխանատվություն չի կրել: Դե հա, եթե մանր թերություններ են, ամոթ էլ է դրանց մասին բարձրաձայնելը

Այդ ընթացքում Արծվիկ Մինասյանին երևի ՀՅԴ ղեկավարները մի լավ «ինստրուկտաժ» են արել, բացատրել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները բացառելու մենաշնորհը միայն հանրապետականներին է տրված

ԴԱՀԿ-ի ղեկավար եղած ժամանակ այս անձնավորությունը այնքան ընտանիքների է փողոց դուրս շպրտել, այնքան ճակատագրեր է խեղել, բազմաթիվ մարդկանց ունեցվածքը կոպեկի գներով յուրացրել:

Այսինքն՝ ըստ գլխավոր դատախազի, մարդուն կարելի է դատել կամ չդատել՝ նայած, թե ինչ իրավիճակ է: Մարդուն նախկին իշխանությունների օրոք դատապարտել են, որովհետև. ժամանակներն էին այդպիսին, այլ ոչ թե, որ այդ մարդը հանցանք է գործել:

Արմեն Աշոտյանը արդեն մոռացել է, որ ընտրակեղծիքներում ինչ դեր էին խաղում դպրոցների ուսուցիչները, տնօրենները, որի հետ կապված բազմաթիվ սկանդալային հրապարակումներ և ձայնագրություններ կան:

Մեր պատկերացմամբ, Գալուստ Սահակյանը քաղաքական դաշտում երբևիցե սկիզբ չի ունեցել: Համենայնդեպս, այսքան ժամանակ ինչ խոսել է, մեջը բովանդակություն չի եղել:

Լրահոս