loader

Գլխավոր

Ռեպլիկ

Եթե վախից են մարդիկ այժմ դուրս գալիս ՀՀԿ խմբակցությունից, ուրեմն՝ ներկայիս ՀՀԿ-ի ղեկավարության մի մասը վախկոտ մարդիկ են, որ ժամանակին վախից մտել են այս կուսակցության շարքերը:

Մարգարիտ Եսայանն արդեն քանի տարի ստեղծագործում է խորհրդարանում, նրա ելույթները միշտ հիացմունք են առաջացնում Սերժ Սարգսյանի մոտ:

Եթե օրենքի իշխանություն լիներ, ապա հարյուրավոր անմեղ քաղաքացիներին կփոխարինեին այն բանդիտները, որոնք ջարդերով էին զբաղված Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Մասիսում

Որևէ մեկը հավատո՞ւմ է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում որևէ մեկն առանց Կարեն Ավագյանի իմացության և թույլատվության թեկուզ 326 դրամ կգրպաներ: Ճիշտ է, մենք էլ չենք հավատում:

Մասիսի քաղաքապետը և իր թիմակիցները Էրեբունիում անկարգություններ են կազմակերպել, փողոց են փակել՝ դեմքերը դիմակներով թաքցրած: Իսկ համաժողովրդական շարժման հարյուր հազարավոր մասնակիցները պարզ դեմքերով են դուրս եկել փողոց: Միայն այս տարբերությունը բավական է:

Խորհրդային տարիներին այսպիսի մի անեկդոտ կար. հայկական ռադիոյին հարցնում են, թե տարիներ հետո մարդիկ ի՞նչ են ասելու Բրեւժնեւի մասին: Ռադիոն պատասխանում է. «Կգրեն՝ խորհրդային գործիչ, որն ապրում էր Ալլա Պուգաչովայի ժամանակներում»:

Շատ հետաքրքիր է, թե այս պահին քանի՞ հատ Երևանի քաղաքապետ կա, ու նրանցից քանի՞սն են օրինական դաշտում գործում: Վերջին հարցի պատասխանը աստիճանաբար նշմարվում է՝ կարծես թե ոչ մի հատ:

Սեյրան Օհանյանը այդ մանր-մունր թերությունների համար որևէ պատասխանատվություն չի կրել: Դե հա, եթե մանր թերություններ են, ամոթ էլ է դրանց մասին բարձրաձայնելը

Լրահոս